00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի մարզի զինկոմը ծեծի է ենթարկվել գազալցակայանում, նա ողնաշարի կոտրվածք ունի. ԶԼՄ

© Sputnik / Aram NersesyanԳազալցակայան. արխիվային լուսանկար
Գազալցակայան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Գազալցակայան. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լեռնիկ Օհանյանը հայտնել է, որ բարդ վիրահատության է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Օրեր առաջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար (զինկոմ) Լեռնիկ Օհանյանը։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am-ը։
Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Օհանյանի և Տավուշի բնակիչներ Գ. Աթոյանի ու Վ. Եսայանի միջև. վերջիններս ծեծի են ենթարկել զինկոմին:
Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին չի կարող մեկնաբանություն տալ դեպքի առթիվ։
«Քիչ առաջ եմ տեղափոխվել հիվանդասենյակ: Բարդ վիրահատության եմ ենթարկվել, քանի որ ստացել եմ ողնաշարի կոտրվածք: Այս պահին, այս վիճակում չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,– ասել է նա։
Դեպքի փաստով քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։
«Պոլիգրաֆում» տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, 41 անձ է ձերբակալվել. ՔԿ
Լրահոս
0