00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել. Սեյրան Օհանյան

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Բաժանորդագրվել
Ըստ Սեյրան Օհանյանի` ՀՀ ներկայիս իշխանությունը իրավիճակից կտրված որոշումներ է ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել և կազմակերպել անվտանգության բոլոր տարրերը։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս իշխանույթյուններն ասում են, որ մենք թույլ ենք, որովհետև նրանք նախևառաջ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները։ Իսկ առանց այդ ճիշտ գնահատականի, մենք երբևիցե չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել»,– հայտարարեց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի`հենց դա է պատճառը, որ ՀՀ ներկայիս իշխանությունը որոշումներ է ընդունում իրավիճակից կտրված։
«Նրանք չեն հասկանում, որոնք են այն գերակայաությունները, որ այսօր անհրաժեշտություն են։ Իսկ դա մեր անվտանգությունն է, Արցախն է և մեր համախմբվածությունը»,– նշեց Օհանյանը։
Շատ դժվար է, բայց ձգտելու ենք, որ Շուշին կրկին հայկական լինի. ԳՇ պետ
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` այսօր պետք է լինի պատասխանատվության օր։ Հայ ժողովրդի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Ադրբեջանի դուրսշպրտումը մեր տարածքներից։
Օհանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած։
«Այս իշխանությունները, ժողովրդական խոսքով ասած, ուղտի ականջում քնած են, ուղտից էլ երկու բան են սովորել` մեկն ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք...»,– նշեց նա։
44-օրյա պատերազմում ունեցած պարտության հիմնական պատճառը, ըստ Սեյրան Օհանյանի, բանակցային գործընթացի տապալում է, ու այս ամենի հիմնական պատասխանատուն իշխանություններն են։
Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձը
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
Լրահոս
0