00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ դիտորդներն իրենք են ասել, որ հեռադիտակով են և ոչինչ անել չեն կարող. Աննա Մկրտչյան

© Sputnik / Aram NersesyanԱննա Մկրտչյան
Աննա Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Աննա Մկրտչյան
Բաժանորդագրվել
Մկրտչյանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության ղեկավարի համար խնդիր չէ, որ ՀՀ տարածքից դիտարկում է իրականացվում և փոխանցվում է թշնամուն։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Եմ դիտորդները ասում էին, որ եթե տարվա ինչ–որ ժամանակահատվածում հարձակում չլինի Հայաստանի վրա, դա իրենց հաղթանակն է. իրենց ներկայությամբ աշնանն էլ եղավ հարձակում, էսկալացիա և ՀՀ սուվերեն տարածքից բռնազավթումներ, նույնը եղավ նաև գարնանը։ Այս մասին Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը` անդրադառնալով Սոթքում ադրբեջանական այսօրվա ագրեսիային և ԵՄ դիտորդների լռությանը։
«Դիտորդներն իրենք են ասել, որ հեռադիտակով են և ոչինչ անել չեն կարող»,–ասում է պատգամավորը։
Նա հիշեցնում է այն մասին, որ նույն դիտորդները իրենց հավաքած փաստերը, տեղեկանքները ամբողջությամբ ուղարկում են Ադրբեջանին։
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ ԵՄ դիտորդներն այստեղ չեն եկել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները ֆիքսելու, զեկույցներ կազմելու և դրա արդյունքում մեր թշնամիների նկատմամբ պատժամիջոցներ դիտարկելու։ Ինքը շատ լավ գիտեր, որ իրենց այստեղ բերում է էլի թուրք–ադրբեջանական տանդեմի շահերին օժանդակություն ցույց տալու համար, դրա համար այս ամենը այս իրավիճակում է»,–ասում է Մկրտչյանը։
Մկրտչյան արձանագրում է, որ ներկայիս ՀՀ կառավարության ղեկավարի համար խնդիր չէ, որ ՀՀ տարածքից դիտարկում է իրականացվում և փոխանցվում է թշնամուն։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
Նշենք, որ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Լրահոս
0