https://arm.sputniknews.ru/20230522/14-erekhanery-durs-en-grvel-artashati-bkic--59934840.html
14 երեխաները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ–ից
14 երեխաները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ–ից
Sputnik Արմենիա
Թունավորման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների... 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T11:23+0400
2023-05-22T11:23+0400
2023-05-22T12:44+0400
թունավորում
հհ առողջապահության նախարարություն
երեխա
մանկապարտեզ
արտաշատ
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/67/23506734_0:0:1600:901_1920x0_80_0_0_fa6b61d95d9afd0caca64a244838b659.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում էր ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:Հավելենք, որ Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը մայիսի 20–ին դուրս էին գրվել:
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/67/23506734_176:0:1600:1068_1920x0_80_0_0_094b00da5dcc9bbe2a3ad7320ac1dcfb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թունավորում, հհ առողջապահության նախարարություն, երեխա, մանկապարտեզ, արտաշատ
թունավորում, հհ առողջապահության նախարարություն, երեխա, մանկապարտեզ, արտաշատ
14 երեխաները դուրս են գրվել Արտաշատի ԲԿ–ից
11:23 22.05.2023 (Թարմացված է: 12:44 22.05.2023) Թունավորման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության
նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» ԲԿ–ից հաղորդում էր ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։ Ավելի ուշ ևս երկու երեխա է հոսպիտալացվել։ «Արտաշատ» ԲԿ–ի փոխտնօրեն
Գրիգոր Շադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև
ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հավելենք, որ Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը
մայիսի 20–ին դուրս էին գրվել: