00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել. Քոչարյանը` Արցախի ԱԺ-ին

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ Արցախի ԱԺ պատգամավորները սատարել են Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ և «չեն նկատել» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որը ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Նշենք, որ մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
Արցախի խորհրդարանը դիմեց Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան։
Քոչարյանը նշել է, որ ՀՀ նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իր մասով համարում է անտեղի և վիրավորական:
«Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին»,–նշել է Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ Արցախի ԱԺ պատգամավորները սատարել են Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Նրանք «չեն նկատել» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը:
«Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,–եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ավելի վաղ Արցախի ԱԺ հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել էր, որ խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Լրահոս
0