00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է ձեր հայրենիքը. Արշակյանը միացրեց ՀՀ 3 նախագահների ասածների ձայնագրությունները

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Հակոբ Արշակյան
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակն իր ելույթի ժամանակ նաև հռետորական հարց հնչեցրեց` ասելով, թե որն էր 2016 թվականին ապրիլյան պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների` Արցախի վերաբերյալ ելույթներին, միացրեց Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների` տարբեր ժամանակներին արված հայտարարությունների ձայնագրությունները։
Ձայնագրություններից մեկում հնչում էր լրագրողի հարցը` ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ Արցախի նախագահն էր։ Հարցին` արդյոք Քոչարյանն իրեն օկուպանտ համարում է, թե ոչ, նա բացասական պատասխան է տալիս։ Քոչարյանն ասում է նաև, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության նպատակը զուտ ռազմական է, պատերազմական գործողությունները դադարեցնելուց հետո դրանք վերադարձվելու են։
«Խոսքը 7 շրջանի մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում են հայրենիք»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան
Մյուս ձայնագրությունում էլ հնչում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` 2008թ. ելույթը, որում նա ասում է` կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ՝ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցը:
«Այսօր այդ դավադրությունը բացահայտված է։ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ։ Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»,- ասում է Տեր-Պետրոսյանը։
Հակոբ Արշակյանը, դիմելով ընդդիմադիրներին, հարցրեց` արդյոք Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ:
«Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Ո՞րն է ձեր հայրենիքը, արդյո՞ք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է»,– նշեց Արշակյանը:
Երրորդ ձայնագրությունում էլ լրագրողը Սերժ Սարգսյանից հետաքրքրվում է, թե ինչ կարող է անել աշխարհը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ՀՀ երրորդ նախագահն ասում է, որ Հայաստանը դա չի անում և ասում է, որ փոխզիջում է։ Ըստ Սարգսյանի` փոխզիջում է նաև այն, որ ՀՀ-ն հայտարարում էր, թե համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն։
Նա մեջբերում արեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին ուղղված հայտարարությունից: Դրանում մասնավորապես ասվում է, որ պետք է վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը։ Հարությունյանը նաև նշում է, որ արցախցիները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության:
Ավելի լավ է՝ ինքը գա պատմի․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկաինի հետ Միհրան Պողոսյանի կապի մասին
«Մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։
Արշակյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների ելույթներին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում, ինչպես նաև որոշ հարցեր ուղղեց ընդդիմությանը, որոնք գործող իշխանությանը մեղադրում են բանակի ողնաշարը կոտրելում մեջ։
Նա ելույթի վերջում հռետորական հարց հնչեցրեց, թե որն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը, արդյոք դադարել է այն բանի արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին:
Լրահոս
0