00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք դեռ մի 133 ամիս ապրեք, նոր կխոսենք». Արծվիկ Մինասյանը` ՔՊ–ին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ նախկիններից Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի և Արցախի վրա հարձակման որևէ փորձ չի եղել, տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ է գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ է, որ Ադրբեջանը երբեք հարձակվելու փորձ չի արել Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՔՊ պատգամավորների` նախկիններին ուղղված մեղադրանքներին։
Նախկիններին քննադատող ելույթներ ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։
«Բոլոր ժամանակներում օլիգարխիայում գտնվող անձինք մեղադրում են այն ձեռքբերումների համար, որոնց ազդեցությամբ Հայաստանը և Արցախն իրական անկախություն և ժողովրդավարություն ունեին առնվազն այն մակարդակում, որ որևէ մեկը չէր ասում, որ այսօր արթնանանք, հնարավոր է, որ թշնամին հարձակվի մեզ վրա։ Այսօր կանգնած ենք այդ իրողության առաջ»,– հայտարարեց Մինասյանը։
Նրա խոսքով` փոխարենը ներկա իշխանություններն ընդունեն իրենց սխալներն ու թերացումները, պատմությունից, այդ թվում` նախկինների օրոք թույլ տված սխալներից դասեր քաղեն, խոսվեն նոր հնարավորությունների մասին, 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խեղաթյուրում և կեղծում են իրականությունը։
Առաջիկայում ԼՂ հարցի վերաբերյալ մանրամասն կխոսվի նաև քննիչ հանձնաժողովում. Փաշինյան
«Ձեր կողմից նշած տնտեսական աճի երկնիշ ցուցանիշները դեռ այն ժամանակ էին (հեղ. Քոչարյանի կառավարման օրոք), և այսքանից հետո այս աստիճան խեղաթյուրել իրականությունը, փորձել կառուցել խոսքերը` հենվելով երիտասարդ սերնդի` այն ժամանակ ֆիզիկապես չլինելու կամ մարդկանց կարճ հիշողությունների վրա, դա տանում է դեպի պետականության կործանում»,– նշեց դաշնակցական պատգամավորը։
Մինասյանը նշեց` ներկա իշխանություններն ամեն անգամ քննադատություն լսելիս ասում են` «իշխանություն եք ուզում»։
«Տո իշխանությո՛ւնն էլ ձեզ, էդ աթոռնե՛րն էլ ձեզ, նստե՛ք հարյուր տարի, բայց ապահովե՛ք անվտանգ երկիր, անվտանգ պետություն, ապահովե՛ք Արցախ աշխարհի, հայության ապրելու իրավունք»,– ասաց Մինասյանը։
Նա կոչ արեց իշխանություններին չհրաժարվել ինքնորոշման իրավունքից, որը աշխարհի տարբեր երկրներում ապահովում է ազգերի գոյությունը։ Շեշտեց` ինքնորոշման իրավունքից հրաժարվելով` չեն կարողանալու ապահովել նաև Հայաստանի Հանրապետության գոյությունը։
«Ես 20 տարի զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա, եթե իմ երկրի պարզ քաղաքացին այսօր գոյաբանական խնդրի առաջ է»,– ասաց Մինասյանը։
Նա անդրադարձավ նաև իշխանական պատգամավորների` ՀՅԴ–ին ուղղված քննադատություններին և ընդգծեց` պատմությունն է դատողը։ Դաշնակցությունն արդեն 133 տարվա պատմություն ունի։ Մինասյանը ՔՊ–ին առաջարկեց գոնե 133 ամսվա կյանք ունենալ, հետո նոր խոսել։
Ովքե՞ր են երկիրն ազատելու իշխանությունից. Աղվան Վարդանյանը 250–հոգանոց ցուցակ է կազմել
Լրահոս
0