00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապացույցներ չկան, որ ՀՀ–ն է ռազմական միջադեպերը նախաձեռնում. Նատալի Լուազո

© Sputnik / Andranik GhazaryanՆատալի Լուազո
Նատալի Լուազո - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Բաժանորդագրվել
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ԵՄ առաքելությունը չի կարող կանխել միջադեպերը, բայց դրանց հեղինակները կլինեն մշտադիտարկման ներքո։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Չկան տվյալներ, թե Հայաստանի կողմից են ռազմական միջադեպերը նախաձեռնվում։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն` ընդգծելով, որ դա իր կարծիքն է։
«Իմ անձնական կարծիքով ՝ ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկան տվյալներ, որոնք ապացուցում են Ադրբեջանի մեղադրանքները, թե Հայաստանի կողմից են ռազմական միջադեպերը նախաձեռնվում և տեղի ունենում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում»,-ասաց Լուազոն։
Անդրադառնալով ԵՄ առաքելության աշխատանքներին` Լուազոն նշեց, որ Հայաստանում այս առաքելությունը հաշվետու է Եվրամիության երկրներին և կարևոր է, որ այդ երկրները լիարժեք տեղեկատվություն են ստանում տեղում տիրող իրավիճակի մասին։
Լուազոն հավելեց, որ Բրյուսելը պատրաստ էր առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան, սակայն Բաքուն չընդունեց առաջարկը։
ԵՄ առաքելությունը ոչ մի երաշխիք չի տալիս և կարող է նոր մարտահրավերներ ստեղծել. Փաշինյան
«Առաքելությունը երկրում (Հայասռանում,–խմբ.) ընդամենը 4 ամիս է, այն տեխնիկապես և անձնակազմով լիովին համալրված չէ։ Բայց նրանք ակտիվ պարեկություն են իրականացնում, և նաև լավ հարաբերություններ ունեն ՀՀ իշխանությունների հետ, բնակչությունը նույնպես դրական է գնահատում նրանց գործունեությունը»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան հորդորեց չշփոթել, քանի որ այն քաղաքացիական առաքելություն է, իրենց նպատակը մշտադիտարկում իրականացնելն է։
«Նրանք չեն կարող կանխել միջադեպերը։ Բայց միջադեպերի համար պատասխանատու կողմը պետք է իմանա, որ դրանք մշտադիտարկման ներքո են», -ընդգծեց Լուազոն։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելել է Սյունիք։
Ինչու դիտորդները չզսպեցին էսկալացիան. քաղաքագետը` ԵՄ առաքելության նպատակների մասին
Լրահոս
0