00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկում ավտոմեքենան բախվել է ծառին, կա մեկ զոհ և երկու տուժած. ղեկին անչափահաս է եղել

© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունԾառին բախված ավտոմեքենան
Ծառին բախված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ծառին բախված ավտոմեքենան
Բաժանորդագրվել
Տուժածներն անչափահասներ են, նրանք տեղափոխվել են Վայք բուժկենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 18։00–ի սահմաններում։
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 15–ամյա տուժած Ա. Ս.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի բուժկենտրոն։ Փրկարարները վարորդին` 15–ամյա Ա. Պ.–ին, պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, նա ևս հոսպիտալացվել է Վայքի բուժկենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դուրս բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
ՆԳՆ–ն մահացածի մասին տվյալներ չի հայտնում։
Գյումրիում վթարի է ենթարկվել ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը
Լրահոս
0