00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը փորձում է բոլոր ձևերով մեղքն ուրիշների վրա գցել. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2023
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
Բագրատ Միկոյանը շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարման ընթացքում հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ հակառակը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե հասկանալով, թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` արձագանքելով Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չէր համարվել և այդ պաշտոնը զբաղեցրել էր լեգիտիմության լիակատար բացակայությամբ։
Նա նաև ընդգծել էր, որ Քոչարյանը ԼՂ միջազգային կարգավիճակը զոհել է լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Քոչարյանի մոտիվացիան է եղել ԼՂ–ն դուրս թողնել բանակցություններից։
Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի խոսքերը հակասության մեջ չեն. Քոչարյան
Միկոյանը հայտնել է, որ չնայած բազմիցս փաստերով անդրադարձել են այդ մեղադրանքների կեղծ լինելուն, ստիպված են ևս մեկ անգամ կրկնել։ Նա կետ առ կետ անդրադարձել է Փաշինյանի ասածներին։
1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին
1998 թվականի դրությամբ ՀՀ–ում չկար որևէ մարդ, որը կունենար առնվազն վերջին 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն։
2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին
1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի է ունեցել հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվել էին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չի հաջողվել կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:
Այդ ժամանակ արդեն ավելի քան 1.5 տարի ուղիղ բանակցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։
Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր։ 2 տարի հետո նոր տեղի է ունեցել նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը` Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։
1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջանային այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ զրո անգամ:
Միկոյանն անդրադարձել է նաև Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Ընդհանուր պետության» փաթեթի մասին հայտարարությանը, ըստ որի` դա եղել է վերջին փաստաթուղթը, որ ներկայացվել է նաև ԼՂ ներկայացուցիչներին։ Բագրատ Միկոյանը շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին «ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել էր Հայաստանից առաջ։ Ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել էր Ադրբեջանի կողմից:
Խոսելով «Մեղրիի փոխանակման» տարբերակի մասին` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտարարել են, որ իրականում առաջարկի հեղինակը Հեյդար Ալիևն է եղել, և այն երբեք չի քննարկվել եռանախագահների ձևաչափում, այն ևս մերժվել է հայկական կողմից։
Անդրադառնալով Քի Վեսթի` 2001 թվականի փաստաթղթին` Միկոյանը հայտնել է, որ Արցախն այդպիսով Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին, փոխարենն Ադրբեջանը ցամաքային ճանապարհ էր ստանում դեպի Նախիջևան` Հայաստանի տարածքով։ Ի դեպ, ոչ թե միջանցք, այլ ճանապարհ։
Խոսելով Մադրիդյան փաստաթղթի մասին` նա ընդգծել է, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշել է նաև, որ Քոչարյանի ղեկավարման ընթացքում հայրենիքից նույնիսկ 1 սմ հող չի զիջվել թշնամուն, իսկ այդ 10 տարին եղել է ամենից հանգիստ ու խաղաղ ժամանակահատվածը ՀՀ պատմության մեջ, Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում 1-ին անգամ միջազգայնորեն ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգացել է:
Միկոյանն ընդգծել է նաև, որ Քոչարյանի ղեկավարած տարիներին Ադրբեջանի մտքով անգամ չի անցել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա և չպատժվել։
Ամեն ինչ արեց արդարացնելու այն ավերը, որ բերեց մեր գլխին. Սուրենյանցը` Փաշինյանի մասին
Լրահոս
0