00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում․Բագրատ Սրբազան
17:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՄԱԿ-ի կանխատեսմամբ ՀՀ-ն 2050-ին իրոք ունենա 2.6 մլն բնակիչ, արդեն լավ է. տնտեսագետ

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժողովրդագրությունը, ըստ տնտեսագետի, ՀՀ ազգային անվտանգության գլխավոր հարց պետք է դառնար, ինչը երբևէ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եթե ՄԱԿ-ի կանխատեսմամբ ՀՀ–ն 2050 թ-ին ունենա 2.6 մլն բնակիչ, արդեն լավ լուր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին, այս մասին ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022թ-ի հոկտեմբերի 13–22–ը Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով (հրապարակվել են այս տարվա ապրիլի 28–ին) մեր երկրի առկա բնակչությունն ավելի քան 2.6 մլն է, իսկ մշտական բնակչությունը` ավելի, քան 2.9 մլն է։ ՄԱԿ-ն իր հերթին կանխատեսել էր, որ 2050-ին ՀՀ-ն կունենա բնակչության նույն թիվը` 2.6 մլն։
Ըստ Հրանտ Միքայելյանի` այս պահի դրությամբ մեր երկրում ավելի վատ միտումներ կան։ Եվ եթե երկրում իրավիճակը բարվոք չէ, ապա դա արտացոլվում է նաև ժողովրդագրության վրա։
«ՀՀ-ում վերջին 30 տարվա ընթացքում անհավասարությունը, գործազրկությունը աճել է, տնտեսությունը չի զարգացել, անվտանգության մակարդակն իջել է ու անկայուն է»,– նշեց տնտեսագետը։
Սա իր անմիջական ազդեցությունն է ունեցել ծնելիության վրա, որը տարիների ընթացքում կամաց–կամաց նվազել է, ու այդ միտումը դեռ շարունակվելու է։
«Մենք այս պահի դրությամբ ունենք տարեկան 10 հազարով ավելի ծնունդ, քան մահ, բայց 5-10 տարվա կտրվածքով այս իրավիճակը փոխվելու է, և ավելի շատ մահ ենք ունենալու, քան ծնունդ։ Վերջին 30 տարվա ընթացքում մահացության նվազում գրեթե չունեցանք, կյանքի միջին տևողության երկարում` ևս»,– նկատեց Միքայելյանը։
Վերջին տարիների պատերազմները և հատկապես 44-օրյա պատերազմի կորուստներն ու մահերն ազդելու են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա հետագա 20 տարվա ընթացքում։
Ինչ վերաբերում է արտագաղթի տեմպերին, ապա դրանք, տնտեսագետի տվյալներով, այս պահին բավականին մեղմ են, և միգրացիոն միտումները 2021-ի համեմատ դանդաղել են։
Վերջին տարիներին մեր երկիր ռելոկանտների աննախադեպ քանակը տարբեր ելքեր կարող է ունենալ` կա՛մ նրանք կլքեն ՀՀ-ն, կա՛մ նրանց մի մասը կդառնա ՀՀ մշտական բնակիչ։
«Աֆրիկյան և ասիական երկրներից ևս կա միգրացիա, և ՀՀ էթնիկ կազմը հնարավոր է սկսի փոխվել։ Դրան նպաստում են ՀՀ-ում ստեղծվող մեծաքանակ ցածր վարձրատրվող աշխատատեղերը։ Ժողովրդագրությունը մեծ հաշվով ՀՀ ազգային անվտանգության գլխավոր հարց պետք է դառնար, ինչը երբևէ չի եղել»,– կարծիք հայտնեց Միքայելյանը։
Այս պարագայում, ըստ նրա, եթե պետությունը չկարողանա այդ էթնիկական ու սոցիալ–մշակութային փոփոխությունները կառավարել, քանի որ բազմազգ երկիր կառավարելը բավականին բարդ է, իսկ մեր պետությունը դրա փորձը, ունակությունն ու ցանկությունը չունի, մենք կունենանք Ֆրանսիայի տխուր օրինակը (էթնիկ հողի վրա պարբերաբար տեղի ունեցող ցույցեր, ակցիաներ, ընդվզումներ)։
Ավելի շատ ամուսնալուծվում ենք, քան ամուսնանում. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը` թվերով
Լրահոս
0