https://arm.sputniknews.ru/20230713/baqustepanakert-erkkhvosutjuny-shat-karevvor-e-pashinjany-adrbejani-meghadranqneri-masin-62558001.html
Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյանը` Ադրբեջանի մեղադրանքների մասին
Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյանը` Ադրբեջանի մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը խոսեց ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար Ադրբեջանի կառավարության պատասխանատվության ու ՀՀ–ին ուղղված մտացածին մեղադրանքների մասին։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T11:51+0400
2023-07-13T11:51+0400
2023-07-13T12:15+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
նիկոլ փաշինյան
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363437_0:0:2560:1440_1920x0_80_0_0_e4d33ac12d5cf875d16b1feb459fca43.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով չափազանց կարևոր է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Արդարադատության միջազգային դատարանի` պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ– ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»,– ասաց նա։Փաշինյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում ու է՛լ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն ի ցույց են դնում Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը։Լաչինի միջանցքը բացելու համար ՀՀ–ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. ԱԳՆՎարչապետն իր ելույթը եզրափակեց` մեջբերելով Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի` 2022 թ.–ի հրապարակած` աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 104–րդ։Հիշեցնենք` Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին միաձայն վերահաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363437_382:0:2302:1440_1920x0_80_0_0_2b44f2aa0ced0058335772fdb8b80313.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, նիկոլ փաշինյան, հանք
հայաստան, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, նիկոլ փաշինյան, հանք
Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյանը` Ադրբեջանի մեղադրանքների մասին
11:51 13.07.2023 (Թարմացված է: 12:15 13.07.2023) ՀՀ վարչապետը խոսեց ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար Ադրբեջանի կառավարության պատասխանատվության ու ՀՀ–ին ուղղված մտացածին մեղադրանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով չափազանց կարևոր է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդարադատության միջազգային դատարանի` պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ– ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում ու է՛լ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ–ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Ընդ որում` Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են»,– ընդգծեց վարչապետը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն ի ցույց են դնում Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը։
Վարչապետն իր ելույթը եզրափակեց` մեջբերելով Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի` 2022 թ.–ի հրապարակած` աշխարհում էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 104–րդ։
Հիշեցնենք` Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին
միաձայն վերահաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր
որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: