00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի հրապարակի նստացույց անողներին

© Photo : Screenshot / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԱրայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի հրապարակի նստացույց անողներին
Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի հրապարակի նստացույց անողներին - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի հրապարակի նստացույց անողներին
Բաժանորդագրվել
Արցախի նախագահն ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, ԵՄ–ն, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակի նստացույց անողներին։ Այս մասին նա ասաց այսօրվա իր ուղերձում, գրում է «Արմենպրեսը»։
Նա նշեց, որ այս ծայրահեղ քայլին դիմում է, քանի որ վիճակն օրհասական է և ոչինչ չի մնում անելու, քանի որ միջազգային հանրությունը միայն բարի խոսքերով է սահմանափակվում և գործուն քայլեր չի իրականացնում։
«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային հանրության գործնական ուշադրությունը գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,–ասաց Հարությունյանը։
© Photo : Screenshot / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԱրցախի նախագահը Ստեփանակերտի հրապարակի վրանում
Президент НКР Араик Арутюнян вышел на площадь Возрождения после заявления (17 июля 2023). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Արցախի նախագահը Ստեփանակերտի հրապարակի վրանում
Նա նշեց, որ այս նստացույցով ակնկալում են, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, ԵՄ–ն, ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց և կկատարեն իրենց պարտավորությունները նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։
Դիմելով Հայաստանի ու սփյուռքի հայերին` Հարությունյանը խնդրեց դիմել հնարավոր բոլոր միջոցներին` որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ։
Նա ողջունեց վերջին օրերին Հայաստանում մեկնարկած համաժողովրդական շարժումը և նշեց, որ շարժման զարգացմանն են սպասում բոլոր արցախցիները։
Հարությունյանը նշեց, որ եթե առաջիկա մեկ շաբաթում ոչինչ չփոխվի, իրենք կդիմեն ավելի կտրուկ քայլերի, ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս։
Նշենք, որ հուլիսի 14–ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական շարժումը, որի մասին հուլիսի 13–ի ուշ երեկոյան հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
Լրահոս
0