00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նոր մանրամասներ են հայտնի

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Բաժանորդագրվել
Երեք զինծառայողներ սուտ վկայություն են տվել և հայտնել ծեծին ևս մեկ անձի մասնակցության մասին, որն իրականում դեպքի վայր էր հասել միջադեպից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով երեք անձ սուտ մատնություն է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում։ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք է հասցվել։ Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն, ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին:
2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է:
2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, սակայն չի հաստատվել վերջինիս կողմից դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:
Ոստիկանության բաժիններում տեսախցիկներ չկան. Բաբայանը` փաստաբաններին ծեծի ենթարկելու մասին
Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում Զ․Գրիգորյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության հիմքով։ Տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ են կայացվել:
Այս որոշումները բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, բողոքը բավարարվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Զավեն Գրիգորյանը բուն դեպքին մասնակից չի եղել, նշված երեք զինծառայողների գործողություններում առերևույթ առկա են խմբի կազմում սուտ մատնություն կատարելու հանցակազմի տարրեր։ Նախաքննությունը վերսկսվել է և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Քննության ընթացքում Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։ Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողներ Լ․Հ․-ին, Մ․Մ-ին և Մ․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Արագածավանում 24-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով, և իրականացվում է քննություն։
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ մահացել է 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։
Զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ի գիշերը։
ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարն այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունը հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է եղել Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը 2019թ-ի սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։
Լրահոս
0