00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հաշվապահը» Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն դրամ է հափշտակել

© Photo : official site of the FTS of RFԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Բաժանորդագրվել
Քաղաքացին իրեն լիովին մեղավոր է ճանաչել, պատճառված վնասը վերականգնելու համար նրա գույքի վրա արգելանք է դրվել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ն Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2017թ. հունվարից 2020 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը`Է.Ա.–ն օգտագործել է ծառայողական լիազորություններն ու էլեկտրոնային եղանակով կազմել վճարման հանձնարարագրեր։ Դրանցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ:
Եվս 900.000 ՀՀ դրամ էլ նա մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, ապա վերջիններիս վստահեցրել, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են և խնդրել դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն:
Կարճաղբյուրի դպրոցի հաշվապահը տնօրենի փաստաթղթով շուրջ 29 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
Այդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:
2020 թ. հոկտեմբերի 1-ից 2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով ՀՈԱԿ–ի հաշվապահ` նա կրկին օգտագործել է ծառայողական լիազորությունները, իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին փոխանցել 15.182.590 ՀՀ դրամ և հափշտակել:
«Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում մտցնելով կեղծ տեղեկություններ, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:
Ստեփանավանում նպաստի անվան տակ ավելի քան 245 միլիոն դրամ են հափշտակել պետբյուջեից
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0