00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում. պատերազմի մասնակիցներին հանդիպման են հրավիրել

© Sputnik / Aram NersesyanՍարգիս Պողոսյան
Սարգիս Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Բաժանորդագրվել
«Խաչակիրներ» ջոկատի անդամները կառավարությունից պահանջում են զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով կարողանան բացել Լաչինի միջանցքը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցներից մի քանիսին ՀՀ կառավարությունից կանչել են հանդիպման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սարգիս Պողոսյանը։
Նշենք, որ արդեն 1 ժամ է, ինչ «Խաչակիրներ» ջոկատի անդամներն ու նրանց աջակիցները կառավարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են Լաչինի միջանցքը բացելու և Արցախում հումանիտար աղետը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ այդ ամենը չկատարելու պարագայում` զինել իրենց, որպեսզի թեկուզ զոհվելու գնով, կարողանան բացել Լաչինի միջանցքը։
«Մենք պատերազմ ենք ուզում, թող մեզ զենք տան։ Կանչել են կառավարությունից։ Գնամ, տեսնեմ` ինչ են խաբում, գամ` ձեզ ճիշտը կասեմ»,– նշեց Պողոսյանը։
Նա չմանրամասնեց, թե ում հետ են հանդիպելու, սակայն խոստացավ վերադառնալուն պես մանրամասն ասել ամեն ինչ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0