00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար

Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2023
Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ Սևանա լճում անհրաժեշտ է ծառայություններն ուժեղացնել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց, որ ջրային պարեկային ստորաբաժանման համար անհրաժեշտ է ձեռք բերել կապի ծառայություններ, համապատասխան սարքավորումներ, գրասենյակային նյութեր, գույք, տրասնպորտային միջոցներ և այլն։
Ղազարյանն ընդգծեց, որ համապատասխան օրենսդրական բազան արդեն ձևավորվել է, իսկ վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերից։ Դրանք նախնական հաշվարկներով 10 շաբաթ են տևելու։
«Անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով հագեցված ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու թվով 4 գոտում` Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա հանրային լողափերում և թերակղզու հատվածում։ Նախատեսվում է ծառայությունն իրականացնել նաև դրոններով»,– ասաց ՆԳ նախարարը։
Նա նշեց, որ ձեռք է բերվելու 8 հատ երկ տեղանոց, 4 հատ էլ 3- տեղանոց սկուտերներ, որոնց համար կտրամադրվի 118.4 մլն դրամ գումար։ Համաձայն նախագծի` հատուկ հանդերձանք, ջերմազգայուն թղթեր, այլ գրասենյակային նյութեր գնելու համար էլ նախատեսվում է 116.4 մլն դրամ հատկացնել։ Ընդհանուր առմամբ 39 մլն դրամ էլ հատկացվելու է խմածությունը չափող թվով 40 սարք ձեռք բերել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Սևանա լճում ծառայություններն ուժեղացնելու անհրաժեշտություն կա և հիշեցրեց, որ օրեր առաջ հանրային լողափերում ջրահեղձության 2 դեպք է գրանցվել։ Նա նաև շեշտեց, որ Սևանա լճում պարեկային ծառայությունը ջրային տրանսպորտային միջոցների երթևեկության կարգի խախտման առնչությամբ կարող է արձանագրություն կազմել, ստուգել անձանց, արդյոք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։
Փաշինյանն ասաց, որ պետբյուջեի միջոցներով և միջազգային գործընկերների աջակցությամբ պատրաստվում են 4 հատ մոտ 10 մ երկարությամբ մոտորանավակ գնել, որոնցով ամբողջ տարի ծառայություն կիրականացվի։ ՀՀ վարչապետը վստահ է` այս աշխատանքների շնորհիվ ապօրինի ձկնորսությունը կդառնա անհնար։
Լրահոս
0