00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավայան կղզիներում ամբողջ քաղաքը ոչնչացրած հրդեհը Բայդենը համեմատել է իր տանը բռնկվածի հետ

Բաժանորդագրվել
Մինչ այդ Բայդենին քննադատում էին Հավայան կղզիներում սարսափելի հրդեհին շատ ուշ հրապարակային արձագանքի համար. ԱՄՆ նախագահն առաջին անգամ թեմայի շուրջ խոսեց գրեթե մեկ շաբաթ անց:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հավայան կղզիներում ելույթի ժամանակ, ուր նա ժամանել էր Մաուի կղզում ավերիչ հրդեհներից հետո, տեղի բնակիչներին պատմել է, որ իր տանը 19 տարի առաջ տեղի ունեցած հրդեհի ժամանակ հազիվ է փրկել կնոջը, մեքենային ու կատվին, թեև 2004 թվականի միջադեպի մասին ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումները վկայում են միայն խոհանոցում փոքր հրդեհի մասին:
«Կայծակը հարվածել է տանը, դրսում գտնվող փոքրիկ լճին՝ վնասելով էլեկտրալարերը..., կարճ ասած, ես կարող էի կորցնել կնոջս, 67-րդ թվականի Corvette-ն ու կատվիս», - ասել է ԱՄՆ նախագահը` նշելով, որ խոսքը «15 տարվա վաղեմության» հրդեհի մասին է:
Ի հեճուկս Բայդենի խոսքերի, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում էին սենատոր Բայդենի տանը հրդեհի աննշան բռնկման մասին։ Դա տեղի է ունեցել 2004 թվականին: Այն ժամանակ մամուլը գրում էր, որ փոքրիկ հրդեհը խոհանոցում է եղել։ Հրդեհը 20 րոպեում տեղայնացվել է, իսկ հրշեջներին կանչել է հենց կինը՝ Ջիլը։
Անտառային հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին ԱՄՆ Հավայի նահանգի Մաուի կղզում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է Լահայնա զբոսաշրջային քաղաքում, որն ամբողջությամբ այրվել է: Առանց կացարանի է մնացել առնվազն 4,5 հազար մարդ։ Հայտնի է 114 զոհի մասին։ Ավելի քան հազար մարդ անհետ կորած է համարվում ։
Կղզիներում տեղի ունեցած աղետը պաշտոնապես ճանաչվել է ամենամահաբերն ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ: Նահանգի պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի կորուստները կազմել են 6 մլրդ դոլար։
Լրահոս
0