00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ արդեն օրերով են հացի հերթ կանգնում. ՄԻՊ օգնական

© Photo : Twitter / Gegham Stepanyan #StopArtsakhBlockadeՀերթ Ստեփանակերտի խանութի մոտ
Հերթ Ստեփանակերտի խանութի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2023
Հերթ Ստեփանակերտի խանութի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անգամ դեպքեր են եղել, երբ ծնողները երեխաներին են ուղարկում հացի հերթ կանգնելու, նրանք քնում են հերթերի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
«Մարդիկ հերթագրվում են ու թե՛ գիշերը, թե՛ ցերեկը անցկացնում հերթերի մեջ։ Ստացվում է` մարդկանց ամբողջ օրն անցնում է հացի խնդիր լուծելու վրա»,– նշեց Ասատրյանը։
Նրա խոսքով` անգամ դեպքեր են եղել, երբ ծնողները երեխաներին են ուղարկում հացի հերթ կանգնելու, նրանք քնում են հերթերի մեջ։ Իսկ տարեցները շատ հաճախ ուղղակի չեն դիմանում, ուշաթափվում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը տեղեկացրեց նաև, որ Արցախում ալյուրի պաշարները վերջացել են, ու հիմա տեղի իշխանությունները փորձում են ամառվա բերքը հավաքել, չորացնել ու հաց ստանալ։
«Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն ազդում են նաև հացի փռերի աշխատանքի վրա։ Օրական 6 ժամ հոսանք ենք ունենում, որը բավարար չէ, որպեսզի թխեն այնքան հաց, որ մարդկանց բավականացնի։ Մանկապարտեզների դեպքում, սեզոնայնությամբ պայմանավորված, գյուղերից դեռ հնարավոր է լինում միրգ–բանջարեղեն հայթայթել ու մատակարարել մանկահասակ երեխաներին»,– ընդգծեց Մերի Ասատրյանը։
Նա հիշեցրեց, որ նոր բերքը ոչ միշտ է հաջողվում հավաքել, քանի որ թշնամին թիրախավորված կրակում է բերքահավաք իրականացնող տեխնիկայի և գյուղացիների ուղղությամբ։
Նշենք, որ հունիսի 15–ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։
Ամերիկացի սենատորն Արցախի դեմ Ադրբեջանի քայլերն անվանել է հանցագործություն մարդկության դեմ
Լրահոս
0