00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ավետ Ադոնց
«Ինչպես ասում են մեզ մոտ Բռնակոթում` je m'en fous». Ավետ Ադոնցը` Արարատ Միրզոյանին
17:11
3 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում և «Խոսրովի անտառի» տարածքում քաղաքացիներ են մոլորվել. օգնել են փրկարարները

© Sputnik / Arpi BeglaryanԳեղարդի վանք
Գեղարդի վանք - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2023
Գեղարդի վանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոլորվածների մեջ եղել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզում և Գեղարդի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել, որոնց օգնության են հասել փրկարարները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, օգոստոսի 26-ին, ժամը 19։46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով ուղեկցել Դիլիջան քաղաք. ոտքը վնասած ՌԴ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:
ՆԳՆ փրկարար ծառայությունից նաև հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:
Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ա․ Ժ․-ին (ծնված 2002 թ.), Վ․ Բ․-ին (ծնված 2002թ.), Ե․ Ս․-ին (ծնված 2002 թ.) և մոտեցրել Գողթ գյուղ, ապա տեղափոխել են Աբովյան քաղաք:
Լրահոս
0