00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քերոբյանը դժգոհեց, ֆիննախը պատասխանեց. ինչու է նախարարությունը 2024–ին քիչ գումար ստանալու

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկապես բարկացրել էր այն, որ ֆիննախը էապես պակասեցրել է գյուղատնտեսության համար տրամադրվող գումարները, համարյա ամբողջությամբ կրճատել նոր նախաձեռնությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը 2024 թվականի համար կարող է հատկացնել միայն 84.5 մլրդ դրամ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում նախարարության 2024 թ–ի նախնական բյուջեն ներկայացնելիս դժգոհել էր, որ իրենց ներկայացրած 138,7 մլրդ դրամ հայտից հաստատվել է միայն 84.7 մլրդ դրամը։
Ֆինանսների նախարարությունից պնդում են, որ հիմք ընդունելով 2024-2026 թթ. մակրոտնտեսական կանխատեսումների հիման վրա գնահատված հարկաբյուջետային շրջանակները՝ 2023թ. մարտին պետական կառավարման մարմիններին, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, տրամադրվել են 2024 թ. բյուջետային ծախսերի համար նախնական չափաքանակներ:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 54.4 մլրդ դրամի նախնական չափաքանակի փոխարեն ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել 138.7 մլրդ դրամի հայտ: 2024 թ. բյուջետային ծախսերի համար էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվել է 84.5 մլրդ դրամ՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները, հայտերի/ծախսերի հիմնավորվածությունը, դրանց արդյունավետությունը, սահմանված կարգին համապատասխան ներկայացված լինելու հանգամանքը և այլն»,– նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ։
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության ներկայացրած մնացած ծախսերին, ապա ֆինանսների նախարարությունը ֆիքսել է միայն 36.1 մլրդ դրամի ծախս (կրկին 18 մլրդ դրամով պակաս էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ամբողջական հայտից,–խմբ.), որը խոստանում է ներառել առաջնահերթ իրականացման ենթակա բյուջետային ծախսերի ցանկում և ՀՀ 2024 թ պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորման դեպքում դրանց ֆինանսավորումն իրականացնել առաջնահերթ:
2022–ին ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումները հասել են գրեթե 1 մլրդ դոլարի. Քերոբյան
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ 2024 թ պետական բյուջեի նախագծով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված հատկացումները 2022 թ փաստացի ծախսերի համեմատ ավելի են 59.1 տոկոսով, իսկ 2023 թ. հաստատված բյուջեի համեմատ՝ 30.4 տոկոսով»,– նշում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Էկոնոմիկայի նախարարության դժգոհությունները մեղմելու համար ֆինանսների գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ կառավարությունում այս որոշումները կայացվել են մանրամասն քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ինչպես ոլորտային, այնպես էլ միջոլորտային առաջնահերթությունները, և այդ քննարկումներին մասնակցել են բոլոր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, այդ թվում Քերոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես, դժգոհել էր, որ էապես կրճատվել են գյուղատնտեսության համար տրամադրվող գումարները, հողային բարեփոխումներին վերաբերող բոլոր նախաձեռնությունները, կարելի է ասել, զրոյացվել են, համարյա ամբողջությամբ կրճատվել են նոր նախաձեռնությունները։
«Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման համար մենք 105 մլն դրամի հայտ էինք ներկայացրել, հաստատվել է միայն 30.8 մլն դրամի հայտը»,– նշել էր նա։
ՀՀ կառավարության վերջին նիստից հետո էլ` օգոստոսի 24–ին, ճեպազրույցի ժամանակ Վահան Քերոբյանին կրկին հարց ուղղվեց ԱԺ–ում տեղի ունեցած իր այդ հայտնի ելույթի մասին, քանի որ շրջանառվեցին լուրեր, որ նախարարը տեղյակ չի եղել, որ այդ նիստը տեսաձայնագրվում է, այլապես այդքան դժգոհություն չէր հայտնի։
«Մենք միշտ անկեղծ ենք եղել, և, սովորաբար, մատուցում ենք ճիշտը ու այն մտքերը, որոնք կան մեզ մոտ։ Նման քննարկումները` թե՛ բաց, թե՛ փակ, նախատեսված են նրա համար, որ կառավարությունն ավելի լավ աշխատի։ Մենք ուղղակի փորձել ենք անել այնպես, որ այն ծրագրերը, որոնք գործադիրը նախատեսում է, իրականում անի»,– վստահեցրեց Քերոբյանը։
Այնուհետև, այս անգամ արդեն փորձելով արդարացնել ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումը` էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ միշտ էլ կա ֆինանսական միջոցների սահմանափակություն, և դա ստիպում է, որ որոշում կայացնողներն ըստ առաջնահերթությունների գործեն։
Լրահոս
0