00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օգնությունը, Թուրքիայի «արտադրանքը» և այլ հարցեր. Սիրիայի դեսպանի հարցազրույցը

© Sputnik / Asatur YesayantsՍիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը
Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը հիշեցնում է Թուրքիայի հետ հարաբերություններում կարմիր գծերի, ինչպես նաև երկրաշարժի հետևանքները վերացնելու մասին։ Հայաստանն այն քիչ երկրներից է, որն անդադար աջակցում է Սիրիային, հիշեցնում է նա։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բազմաթիվ երկրներ, ընկրկելով Արևմուտքի ճնշումների առաջ, հումանիտար օգնություն չեն առաջարկել Սիրիային անգամ ավերիչ երկրաշարժից հետո, մինչդեռ Հայաստանն այն քիչ երկրներից է, որը մինչ օրս շարունակում է դա անել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը։

Վերականգնումը` երկրաշարժից հետո

Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Սիրիայի կառավարությունը ստեղծել է հատուկ Ազգային հիմնադրամ, իսկ տուժածների համար ստեղծել է Քաղաքացիների սպասարկման կենտրոններ։
«Պետական հիմնադրամի առաջնահերթությունը ավերված տների սեփականատերերին աջակցություն ցուցաբերելն է։ Ասեմ, որ արդեն իսկ ուսումնասիրվել են վնասները, պատրաստվել են տուժածների ցանկերը», – նշում է դեսպանը։
Բացի այդ, տեղական կառավարման նախարարությունը և նահանգապետարանները հետևում են մարդկանց ընթացիկ կարիքներին և նրանց մի քանի փուլերով օգնություն տրամադրում:
Նույնաբովանդակ աշխատանք է կատարում հայ համայնքը` եկեղեցին (Հայոց զգային առաջնորդարանները) և համայնքային կառույցները, որոնք ևս աշխատում են աջակցել տուժածներին, մանավանդ վնասված բնակարանները վերականգնելու հարցում:

Քչերից մեկը

Եթե Թուրքիային օգնություն են ցուցաբերել մի քանի տասնյակ երկրներ, ապա Սիրիային` շատ քչերը, այդ թվում` պատրաստի (հավաքովի) տներ տրամադրելու առումով:
«Դժբախտաբար, սպասվածից շատ ավելի նվազ հումանիտար առաքելություններ են գործում Սիրիայում, ու պատճառը հստակ է՝ Արևմուտքից, մասնավորապես` ԱՄՆ–ի կողմից հարկադրանքն է ու պարտադրված պատժամիջոցները։ Ցանկանում եմ առիթը օգտագործել կրկին շնորհակալություն հայտնելու Հայաստանի կառավարության և ժողովրդի ցուցաբերած աջակցության համար», – ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը դեռևս 2019 թվականից Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որը մինչ օրս հումանիտար ականազերծման և բժշկական ծառայություններ է մատուցում Սիրիայի տարբեր շրջաններում, ինչը մեծապես գնահատվում է երկրի կառավարության և ժողովրդի կողմից:

Ահաբեկչությունը Թուրքիայի «արտադրանքն» է

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Սիրիայի մոտեցումները չեն փոխվել և հնչել են արդեն Աստանայի ձևաչափով հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Սիրիայի, ՌԴ, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները, հիշեցնում է դեսպանը։ Ցանկացած արդյունք, նշում է նա, պետք է հիմնված լինի Թուրքիայի կողմից իր ուժերը Սիրիայի տարածքից դուրս բերելու հաստատման վրա՝ հստակ ժամանակացույցով և դուրսբերման իրական սկսմամբ։ Սա հիմք է հանդիսանալու փախստականների վերադարձի, ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարի և երկու երկրների հարաբերությունների հետ կապված այլ հարցերի քննարկման համար:
Թուրքիայի հայտարարությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին գործերն ավելի են բարդացրել, և քանի դեռ Թուրքիան գրավում է սիրիական հողերը, մենք չենք կարող առաջ շարժվել դեպի խաղաղություն, ընդգծեց Սիրիայի դեսպանը:
Բելառուսը պատրաստ է աջակցել Սիրիային հետհակամարտային վերականգնման փուլում. Լուկաշենկո
Սիրիայի տարածքում թուրքական ուժերի անօրինական ներկայությունը խոչընդոտում է կայունացմանը՝ ահաբեկիչների շարունակական աջակցության և պաշտպանության պատճառով, հավելեց Սիրիայի դեսպանը։ Իր վերջին ելույթներից մեկում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շեշտեց, որ Սիրիայում ահաբեկչությունը «թուրքական արտադրություն է», հիշեցնում է Արիսյանը
Նա նշեց, որ թուրքական բռնազավթիչ ռեժիմը ճնշումերի նաև այլ միջոցներ է գործադրում սիրիացի խաղաղ բնակիչների դեմ։ Մանսավորապես` Հասաքե քաղաքում (Սիրիայի հարավ–արևելքում, Թուրքիայի սահմանից ոչ հեռու – խմբ) թուրքամետ ուժերը խափանում են ջրամատակարարումը (Խաբուր և Ջաղ–Ջաղ գետերով, որոնք հոսում են Թւրքիայի հարավ–արևելքից)` այսպիսով ջուրը որպես զենք օգտագործելով:

Սիրիայի վերադարձը Արաբական Լիգա

2023–ի մայիսին 10-ամյա դադարից հետո Սիրիան վերադարձել է Արաբական պետությունների լիգա։ Սիրիան Լիգայի հիմնադիր անդամ է և վերահաստատում է արաբական աշխարհի համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, նշեց դեսպանը։ Վերջերս տեղի ունեցած Արաբական գագաթնաժողովը վերականգնեց այդ համագործակցության թափը, իսկ Սիրիայի հարցով Արաբական կապերի կոմիտեի մասնակիցները, որոնք վերջերս հանդիպել են Կահիրեում (Եգիպտոսի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի և Հորդանանի ԱԳ նախարարները, որոնրք հանդիպելկ են իրենց սիրիացի գործընկերոջ հետ), ընդգծել են Սիրիայում ճգնաժամի աստիճանաբար կարգավորման ուղղությամբ գործնական և արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Ողջունելի է նաև Հայաստանի գործընկերությունը Արաբական Լիգայի հետ, ասաց Արիսյանը։

Ակնհայտ է, բայց արժե կրկնել

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա Հայաստանը միշտ եղել է Սիրիայի լավագույն բարեկամներից մեկը, ընդգծում է դեսպանը։ Նույնիսկ պատերազմի և երկու երկրների դիմագրաված տարբեր ճգնաժամերի ընթացքում Սիրիան և Հայաստանն իրար աջակցել են, լինի դա երկկողմ բազմաշերտ համագործակցությամբ, թե միջազգային հարթականերում:
Լրահոս
0