00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առևանգված 3 ուսանողների և Վագիֆ Խաչատրյանի հարցը ԿԽՄԿ–ի ուշադրության կենտրոնում է

© Sputnik / Asatur YesayantsԶառա Ամատունի
Զառա Ամատունի - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Զառա Ամատունի
Բաժանորդագրվել
ԿԽՄԿ–ն շարունակում է աշխատանք տանել նաև Հելեն Դադայանի աճյունը հայրենի Արցախ տեղափոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից առևանգված 3 ուսանողների հարցը ԿԽՄԿ–ի ուշադրության կենտրոնում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք այս մասին կարող ենք ավելի ուշ խոսել, բայց հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,– նշեց Ամատունին։
Անդրադառնալով հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարցին` Ամատունին նշեց` սա ևս իրենց ուշադրության կենտրոնում է։
«Տեսակցել ենք մի քանի անգամ, վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի 14-ին»,– հայտնեց Ամատունին։
Ամատունու խոսքով` Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցում ևս այս պահին առաջընթաց չկա, որի մասին կկարողանան խոսել, սակայն այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Հիշեցնենք` հուլիսի 29-ին անհետաձգելի բուժօգնության համար Արցախից Հայաստան ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվելիս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին։
Օգոստոսի 28–ին էլ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։
Օգոստոսի 14-ին Գյումրի–Երևան տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանն էլ ծնունդով Արցախի Ճարտար գյուղից է։ Նրա աճյունը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Արցախ տեղափոխել, աղջկա մարմինը Գորիսի դիահերձարանում է։
Լրահոս
0