00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասսայական սովի են տանում. Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է սրվել

© Photo : Twitter / Gegham Stepanyan #StopArtsakhBlockadeՀերթ Ստեփանակերտի խանութի մոտ
Հերթ Ստեփանակերտի խանութի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Հերթ Ստեփանակերտի խանութի մոտ
Բաժանորդագրվել
Արցախում արդեն մի քանի օր է` հացը կտրոններով են վաճառում։ Մեկ անձին յուրաքանչյուր օրվա համար հատկացվում է կես հաց` 200 գրամ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակը շարունակում է սրվել` խանութները դատարկ են, մարդիկ հացը կտրոնով են ստանում, փռերն էլ չեն հասցնում բոլորի համար 1 օրում թխել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասլանյանը։
Նշենք, որ Արցախում արդեն մի քանի օր է` հացը կտրոններով են վաճառում։ Մեկ անձին յուրաքանչյուր օրվա համար հատկացվում է կես հաց` 200 գրամ։ Հանրապետությունում շուտով անձրևներ են լինելու ու 1 շաբաթ տևելու է այդ եղանակը, հետևաբար հացի խնդիրն ավելի կսրվի, որովհետև ցորենը չեն կարողանա հավաքել և չորացնել, որպեսզի ալյուր ստանան։
«Փռերը մարդկանց պահանջարկի միայն 10-20 %-ն են կարողանում օրական ապահովել։ Ալյուր առհասարակ չկա, նոր հավաքած ցորենով են հացը պատրաստում։ Անձրևներն էլ, որ սկսվեն, ոչ կկարողանան հավաքել ցորենը, ոչ էլ ալրաղացով անցկացնել այն` հաց և ալյուր առհասարակ չենք ունենա։ Այսօր Արցախում միայն որոշակի քանակությամբ բանջարեղեն ու միրգ կա, որը գյուղերից են Ստեփանակերտ բերում։ Խանութներն էլ շուտվանից են փակ, քանի որ ոչինչ չկա։ Ստացվում է, որ մեզ մասսայական սովի են տանում, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել»,– նշեց Մերի Ասատրյանը։
Հավելեց` գոնե հումանիտար օգնության տրամադրումը պետք է կրկին թույլ տան։
Խոսելով հիգիենայի պարագաների, մասնավորապես զուգարանի թղթի, անձեռոցիկների մասին, Արցախի ՄԻՊ օգնականը շեշտեց` մարդիկ տներում ալտերնատիվ տարբերակներ են փնտրում` թերթեր, կտորներ։
«Ներկայում այն իրավիճակն է, որ փորձում ենք կիսել կամ փոխանակել անհրաժեշտ ապրանքներն այն մարդկանց հետ, որոնք դրա կարիքն ունեն։ Բոլորս էլ հասկանում ենք` սա էլ հավերժ չի շարունակվելու, մի օր կավարտվեն բոլոր ապրանքները»,– նշեց Մերի Ասատրյանը։
Դպրոցներից մեկում անգամ ուսուցչի ուշագնացության դեպք է գրանցվել։ Պատճառըթերսնուցում է, իսկ ուսուցիչներն ու աշակերտները դպրոց հաճախելու համար երբեմն մի քանի կմ քայլում են։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Ինչ նպատակով է Կոռնիձորում բացվել հումանիտար օգնության կայանը. մանրամասնում է Սարգսյանը
Լրահոս
0