00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն միաժամանակ. Մեթյու Միլլեր

© Photo : Twitter / Matthew MillerՄեթյու Միլլեր
Մեթյու Միլլեր - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Բաժանորդագրվել
ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը հիշեցրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ, որպեսզի ապահովվի ԼՂ-ում խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մշտապես ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը»,– ասել է նա։
Միլլերը կարևոր է համարել, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար։
«Ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների ադյունքները, որոնք հրապարակվել են օրեր առաջ»,-ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։
Մեթյու Միլլերը հավաստիացրել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով։
«Այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինկենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հետևողականորեն ներգրավված են և կլինեն գործընթացում»,– ասել է նա։
Միլլերը հիշեցրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված պետքարտուղարի կոչը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0