ՀՀ ՊԵԿ–ի ներկայացուցիչները Թբիլիսիում հարկային մի շարք խնդիրներ են քննարկել
12:14 13.09.2023 (Թարմացված է: 12:17 13.09.2023)
© Photo : official site of the State Revenue Committee of RAՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
Բաժանորդագրվել
BRITACOF ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը քննարկել են հարկային խնդիրները, մտահոգություններն են հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Թբիլիսիում անցկացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովում (BRITACOF) ներկայացրել էտեղեկատվական տեխնոլոգիաների դերը հարկային կարգապահության բարելավման գործում։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հարկային մարմինների պատվիրակներ, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Համաժողովում քննարկվող հիմնական թեմաները եղել են հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը։ Քննարկվում են նաև հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում։ Ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությունները և ներկայացնել առաջարկներ։
© Photo : official site of the State Revenue Committee of RAՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին
BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։
Հայաստանը BRITACOF-ում ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։