00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տխմարը դու ես, ա՛յ չինական…». Աննա Մկրտչյանն ու Ալեն Սիմոնյանը վիրավորեցին իրար

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ–ին և Արցախին հաղթանակներ բերած մարդկանց գործող իշխանությունները հանձնեցին Բաքվին։ Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Բաքվի բանտերում այս պահին դեռ անազատության մեջ են հարյուրավոր հայ գերիներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին զարմացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների դեմքի ուրախ արտահայտություններն ու գոհ, անհոգ պահվածքը։ Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ–ում հայտարարություների ժամին։
ՀՀ–ում չկարողացան կանգնեցնել «Հաագայի Ֆեմիդայի» կողմից երկրի իրավական ստրկացումը. Կոսաչով
«Ինչի՞ց եք այդքան գոհ։ Դուք հասե՞լ եք նրան, ինչին ձգտում էիք։ Հանձնել եք Արցախը ու հիմա հանգի՞ստ եք։ Երկրում սուգ է` ձեր բերած պարտության, բայց ձեր անհասկանալի ծիծաղը այս դահլիճից չի կտրվում»,– հայտարարեց նա։
Մկրտչյանն ասաց, որ ՀՀ–ին և Արցախին հաղթանակներ բերած մարդկանց գործող իշխանությունները հանձնեցին Բաքվին։ Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Բաքվի բանտերում այս պահին դեռ անազատության մեջ են հարյուրավոր հայ գերիներ։
«Դուք, հո վամպիրներ չե՞ք։ Էսքան ցավի ու արյան մեջ այսքան անհոգ դեմքերով դուք ո՞նց եք ապրում։ Բոլորս գիտենք` ինչ կործանարար միսիայով են ձեզ բերել, կարգել այստեղ, սակայն մինչև վերջ մենք դեռ չգիտենք` ինչքան վատն եք դուք։ Դուք խավարի արտացոլումն եք այս երկրում։ Միայն այդ խավարը ցրելով է հնարավոր լույսի, հույսի մի ինչ–որ շող այս երկրի վրա բացել»,– հայտարարեց նա։
Նա նաև նշեց, որ Փաշինյանի կառավարությունն ինչքան երկար մնա իշխանության, այնքան պատիժն ավելի դաժան է լինելու։
Աննա Մկրտչյանի ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց` ասելով. «Մարդը սեփական փորձով էր կիսվում, մի բան արեք…»։
«Այ, տխմար, ձենդ կտրի, է…»,– եղավ Աննա Մկրտչյանի պատասխանը։ Դրան հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները։
«Տխմարը դու ես, ա՛յ չինական…»,– խոսքը կիսատ թողեց Սիմոնյանը։
«Մի հատ հանգստացի՛, գիտենք, որ մակարդակդ պլինտուսից (շրիշակ,–խմբ.) ցածր է»,– տեղից շարունակում էր արձագանքել Աննա Մկրտչյանը։
«Անդաստիարակ երևույթ ես, էլի»,– պատասխանեց ԱԺ նախագահը` ավելացնելով. «Լավ, ձա՛յնդ… Ամեն մեկին բերում, ստեղ շպրտում են»։
Այս ընթացքում Ալեն Սիմոնյանը պարբերաբար անջատում էր բարձրախոսները, որպեսզի այդ ամբողջ լեզվակռիվը ուղիղ եթերով լսելի չլինի։ Երբ միացրեց բարձրախոսները, լսելի դարձավ, որ Աննա Մկրտչյանը, ի պատախսան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել։
«…Որ գրկի»,– արձագանքեց Սիմոնյանը։
Արդեն իր արտահերթ ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Աննա Մկրտչյանի հետ իր լեզվակռիվին` ասելով. «Այդպիսի խոսք կա` Աստված լրբից երես է թեքում»։
Լեզվակռիվը Աննա Մկրտչյանի ու Ալեն Սիմոնյանի միջև կրկին վերսկսվեց։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Խորհրդարանն արդեն ամբողջովին սպառել է օրակարգի հարցերի քննարկումը, կազմակերպել առաջին և երկրորդ ընթերցումներով քվեարկությունները։ Քվեարկելև ընդունել են նաև Հռոմի ստատուտի վերաբերյալ վիճելի համաձայնագիրը։ Ընդդիմությունը համաձայնագրի քննարկմանը ներկա չէր, սակայն եկավ ու մասնակցեց քվեարկությանը` դեմ արտահայտվելով։
Անդրեա Վիկտորին - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Ուզում եմ՝ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան․ ՀՀ–ում ԵՄ դեսպան
Լրահոս
0