00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից տեղահանվածներից ոմանք չեն օգտվի 40 000 դրամ աջակցությունից. Խաչատրյանը մանրամասնեց

© Photo : press office of the Government of RAՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Տիգրան Խաչատրյան
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ պետության կողմից տրամադրվող գումարներից մի մասի առումով բացառություն կլինի։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից ոչ բոլորը կօգտվեն Հայաստանում բնակության ծախսերի համար տրամադրվող գումարից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի նաև 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։
«Այս գումարների տրամադրման առումով մի բացառություն կլինի։ Այն բոլոր հայրենակիցները, որոնք Հայաստանում բնակարան ունեն, նրանք և իրենց ընտանիքի անդամները այդ աջակցությունից չեն օգտվի։ Դա տրամաբանական է։ Մնացած բոլորը կօգտվեն»,– ընդգծեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը նաև որոշել է 2024 թվականի պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0