00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն արևմտյան գերիշխանությանը ախտորոշում է տվել

© Sputnik / Григорий СысоевՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ապագայի աշխարհը, ըստ Պուտինի, համաշխարհային քաղաքակրթությունների բազմազանության աշխարհ է։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Չնայած նախագահ Պուտինն այս անգամ գրեթե չորս ժամ մասնակցել է «Վալդայ» բանավեճի ակումբի նիստին, սակայն ամենակարևորը ասել է արդեն բացման խոսքում: Ոչ, հարցերի պատասխաններն անհետաքրքիր կամ սովորական չէին (նա նույնիսկ տվեց Ռուսաստանի մեծության բանաձևը՝ ինքնիշխանության ամրապնդում, որը հասկացվում է որպես ինքնաբավություն), բայց հենց սկզբում նա ձևակերպեց ոչ միայն ներկայիս միջազգային իրավիճակի իր ըմբռնումը, այլև՝ ապագայի տեսլականը։ Գլոբալ ապագայի։
Պուտինը նշել է, որ ուկրաինական ճգնաժամում խոսքը ոչ թե տարածքային հակամարտության, այլ նոր աշխարհակարգի սկզբունքների մասին է։ Եվ մեր առջև նոր աշխարհ կառուցելու խնդիր է դրված, քանի որ համաշխարհային կարգի փոփոխությունը տեղի է ունենում արդեն հիմա, և ժամանակը կարծես թե սեղմվում է։ Իսկ հարատև խաղաղություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ «ոչ ոք ի վիճակի չի լինի սեփական կամքով մյուսներին ստիպել ապրել այնպես, ինչպես գերիշխանին է դուր գալիս»։
Այսինքն՝ Պուտինը ոչ միայն հաստատում է, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետել Արևմուտքին համաշխարհային գերիշխանությանն իր հավակնությամբ, այլև վստահ է, որ այդ գերիշխանությունը կործանվում է և կկործանվի։ Ընդ որում, ավելացնենք, որ կավերվի երեք գործոնների շնորհիվ՝ արևմուտքի անհեռատեսության և ինքնավստահության, հավասարակշռված արդար աշխարհակարգ կառուցելու համաշխարհային քաղաքակրթությունների ձգտման և Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։
Վերջինիս մասին Պուտինը գրեթե չի խոսել, իսկ ահա Արևմուտքի և համաշխարհային քաղաքակրթությունների մասին ավելի քան կոնկրետ է արտահայտվել. «ԱՄՆ-ն ու դրա արբանյակները հաստատապես վերցրել են գերիշխանության կուրսը՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային, նույնիսկ բարոյահոգեբանական, արժեքային գերիշխանության»։
Արևմուտքը կորցրել է իրականության զգացումը, խախտել բոլոր կանոնները. Պուտին
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ «մեզ համար ամենասկզբից պարզ էր, որ մենաշնորհ հաստատելու փորձերը դատապարտված են ձախողման». «Աշխարհը չափազանց բարդ է և բազմազան, որ այն հնարավոր լինի մեկ սխեմայի ենթարկել»: Այո, մենք դա հասկանում էինք Ռուսաստանում, ինչպես Չինաստանում, Հնդկաստանում, իսլամական աշխարհում, և նույնիսկ Արևմուտքում շատ էին նրանք, ովքեր նախազգուշացնում էին համաշխարհային տիրապետության պահանջների անիմաստության և նույնիսկ վտանգի մասին (հենց Արևմուտքի համար): Սակայն այնտեղ ականջալուր չեղան նախազգուշացումներին։ Ինչո՞ւ:
Պուտինը հարցնում է. «Ո՞րն է խնդիրը»․ Եվ այսպես է պատասխանում. «Ըստ երևույթին, խնդիրը աշխարհաքաղաքական շահերի և ուրիշների նկատմամբ գոռոզ վերաբերմունքի մեջ է։ Սա է խնդիրը՝ ինքնավստահությունը»։
Բայց ինքնավստահությունը միայն պատճառներից մեկն է. Պուտինի խոսքում կա նաև այս հարցի ավելի խորը պատասխանը: Պարզաբանելով, որ Արևմուտքի հսկայական հզորությունը կուտակվել է դարերով գաղութային քաղաքականության, գաղութների կողոպուտով, նա ամփոփել է․
«Արևմուտքի պատմությունը, ըստ էության, անվերջ էքսպանսիայի տարեգրություն է։ Արևմտյան ազդեցությունն աշխարհում հսկայական ռազմաֆինանսական բուրգ է, դրան անընդհատ նոր վառելիք է պետք ինքն իրեն սնելու համար՝ բնական, տեխնոլոգիական, մարդկային ռեսուրսներ, որոնք պատկանում են ուրիշներին։ Ուստի Արևմուտքը պարզապես չի կարող կանգ առնել և չի պատրաստվում դա անել»։
Եվ հենց այստեղ է, որ սկսում է ի հայտ գալ քաղաքակրթական գործոնը՝ մնացած համաշխարհային քաղաքակրթությունների ցանկությունն ու հնարավորությունը՝ պայմանավորվել նոր աշխարհակարգի մասին։ Այս մասին Պուտինը խոսեց Վալդայում, երբ ասաց այն մասին, որ Ռուսաստանի՝ որպես «ինքնատիպ քաղաքակրթական պետության» բնութագիրը արտացոլում է ոչ միայն իր սեփական զարգացման ըմբռնումը. «Այն պարունակում է համաշխարհային կառուցվածքի հիմնական սկզբունքները, որոնք, հույս ունենք, կհաղթեն»։
Ապագայի աշխարհը, ըստ Պուտինի, համաշխարհային քաղաքակրթությունների բազմազանության աշխարհ է. «Համոզված եմ, որ մարդկությունը գնում է ոչ թե մրցակցող սեգմենտների մասնատման, ոչ թե նոր դաշինքների դիմակայության, ինչով էլ որ դա մոտիվացնեն, ոչ թե նոր գլոբալիզացիայի անհոգի ունիվերսալիզմի, ընդհակառակը, աշխարհը գտնվում է քաղաքակրթություն-պետությունների, մեծ տարածությունների, ընդհանրությունների սիներգիայի ճանապարհին, որոնք իրենց հենց այդպիսին են գիտակցում։
Միևնույն ժամանակ, քաղաքակրթությունը համընդհանուր մեկ կառուցվածք չէ բոլորի համար. դրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից, յուրաքանչյուրն ինքնաբավ է մշակութային առումով, իր գաղափարական և արժեքային սկզբունքները վերցնում է իր պատմությունից և իր ավանդույթներից: Հետևաբար, քաղաքակրթությունը ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, բայց և թույլ չի տալիս որևէ բան պարտադրել իրեն: Եթե բոլորը պահպանեն այդ կանոնը, դա կապահովի միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների ներդաշնակ համակեցությունն ու ստեղծարար փոխգործակցությունը։
Պուտինն ու Սին կշարունակեն «մեծ արշավը»
Դատարկ երազներ, քանի որ քաղաքակրթությունները միշտ մրցակցելո՞ւ են։ Ոչ, քանի որ խնդիրը ոչ թե մրցակցությունն է (կամ նույնիսկ թշնամանքը), այլ մի քաղաքակրթության՝ բոլորին ճշտի իր գաղափարը պարտադրելու փորձը: Ընդ որում, չէ՞ որ Արևմուտքն այլևս պարտադրում է ոչ իր սեփական, եվրոպական քաղաքակրթությունը և նույնիսկ նրա անգլո-սաքսոնական տարբերակը, արևմտյան վերնախավերի գլոբալիստական մասը առաջ է մղում տրանսհումանիստական (այսինքն՝ հետմարդկային) արժեքները, տրանսցիվիլիզացիան, որը հավասարապես թշնամական է և՛ Արևելքին, և՛ Արևմուտքին։
Եվ դիմադրությունն այդ թելադրանքին միայն աճում է. հենց այդ միտման ըմբռնումն է Պուտինին հիմք տալիս խոսելու այն մասին, որ ավելի ու ավելի շատ պետություններ են հասկանում, որ «քաղաքակրթական հենարանը հաջողության անհրաժեշտ պայման է ժամանակակից աշխարհում, մի աշխարհում, որն անկարգ է, ցավոք, վտանգավոր և կորցրել է իր ուղենիշները»։
Եվ Ռուսաստանը խաղադրույք է կատարում հենց դրա վրա՝ այն փաստի վրա, որ համաշխարհային քաղաքակրթությունները ցանկանում են և կարող են պայմանավորվել միմյանց հետ այն մասին, թե ինչպես կառուցել նոր աշխարհ, ինչպես ընտրել ապագայի նոր ուղի: Դեպի անդունդ տանող այն ճանապարհի փոխարեն, որով բոլորին հրապուրում է իրականության զգացումը կորցրած «առաջադեմ մարդկության առաջնորդը»։
Լրահոս
0