00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջակետ չի դրվել, պետք է ապահովել ԼՂ հայերի իրավունքները. ՌԴ ԱԳՆ

© Photo : official site of MFA of RA Միխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Միխայիլ Գալուզին
Բաժանորդագրվել
ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ու ԼՂ–ում գտնվող խաղաղապահների մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հստակ արձանագրի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը, Մոսկվան այդ առումով գաղափարներ է ներկայացրել կողմերին։ РБК–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման «ճանապարհային այն քարտեզի» բաղկացուցիչ գլխավոր մասերից մեկն է, որն ընտրվել է ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից։

Հստակ մեխանիզմներ են պետք

Մոսկվան միշտ պատրաստ է եղել և պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին, որպեսզի փոխշահավետ փաստաթուղթ մշակվի, որն իսկապես կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորման երաշխիք կլինի
«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ ամրագրելու անհրաժեշտությունից և կողմերին որոշակի գաղափարներ ենք ներկայացրել այդ կապակցությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր կարծիքն այն մասին, որ մեխանիզմներ են անհրաժեշտ ստորագրած խաղաղության պայմանագրի հետագա իրագործումն ապահովելու համար։ Այնպիսի մեխանիզմ, որը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,– ասել է Գալուզինը։
Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
Մեկնաբանելով վերջին իրադարձություններն ու ԼՂ–ում տիրող իրավիճակը` փոխնախարարը նշել է, որ սեպտեմբերի 20-ին մարտական գործողությունների դադարեցումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, որոնք Ղարաբաղում տեղակայվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։
Այդպիսով` Ռուսաստանը շարունակել է կատարել Հարավային Կովկասում իր կարևորագույն կայունացնող դերը։ Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՌԴ խաղաղապահ զորախումբը կարևորագույն դեր է կատարել Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` պարենի մատակարարման, բուժօգնության տրամադրման, պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած ավելի քան 100 մարդու տարհանման հարցում։
«Այսինքն` երբ այսօր չկան մարտական գործողություններ, դա մեծապես Ռուսաստանի և խաղաղապահ զորախմբի շնորհիվ է։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հակամարտային իրավիճակում դեռ վերջակետ չի դրվել։ Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունը պահպանվում է», – ասել է Գալուզինը։
Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով
Խոսքը, ըստ նրա, այնպիսի կարևորագույն տարրերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումն ու սահմանագծումը, հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։
Փոխնախարարի խոսքով` այդ ամենը կհանգեցնի կարգավորման փոխադարձ ընդունելի պայմանների, որոնք կամրագրվեն ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը` որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի, որ երկու հարևանների միջև հավասարակշռված կայուն պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

Հայերի հեռանալուց հետո ի՞նչ են անելու խաղաղապահները

Գալուզինը նշել է, որ ներկա փուլում ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ավելի քան պահանջված է։ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումներն իրականացվում են ՌԴ խաղաղապահների հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Եվ Ղարաբաղում կյանքի հետագա կարգավորման հետ կապված բավական բարդ հարցերի համալիրը ևս Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև լուծվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ։ Նա համոզված է, որ խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ կլինի նաև հետագայում։
Փաշինյանը խոստովանեց` ՀՀ–ին գիտակցաբար պատրաստել են Ռուսաստանից երես թեքելուն. ՌԴ ԱԳՆ
«Ղարաբաղում բնակիչներ են մնացել, չի բացառվում, որ այնտեղից դուրս եկածներից որևէ մեկն ինչ–որ փուլում որոշի վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունն այդ մարդկանց համար հանգստության լրացուցիչ գործոն կլինի։ Այնպես որ ես չէի ասի, որ ՌԴ խաղաղապահների գործունեությունը սպառվել է։ Խաղաղապահների հետագա ներկայության ձևին վերաբերող հարցերը քննարկվելու և որոշվելու են Մոսկվայի ու Բաքվի միջև հաստատված խողովակներով», – նշել է փոխնախարարը։

Երևանի դիրքորոշման փոփոխությունը

Մեկնաբանելով Երևանից Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները` նա ասել է, որ ռուսական կողմը միշտ հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր դաշնակցային և ռազմավարական գործընկերությանը, այն պայմանավորվածություններին, որոնք գոյություն ունեն։ Մոսկվան ելնում է ռուս և հայ ժողովուրդների միջև այն բազմադարյա սերտ կապերի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունից, որոնք երկու երկրներին ու ժողովուրդներին շատ բան են տվել իրենց զարգացման համար։
«Այդ պատճառով ավելի տհաճ է տեսնել պաշտոնական Երևանի քայլերը, որոնք, մեր կարծիքով, ակնհայտ հակառակ տրամաբանությամբ են պայմանավորված։ Հայաստանյան պաշտոնական այրերի արտահայտություններում հակառուսական հռետորաբանության սրացումը, հայկական մեդիատիրույթում ոչ բարեկամական տեղեկատվական արշավի ուժեղացումն ակնհայտ է։ Այդ ամենը հիմնված է բացարձակ անհիմն պնդումների վրա, թե իբր Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, չի պաշտպանել Ղարաբաղի հայ բնակչությանը», – ասել է Գալուզինը։
Ըստ նրա` դա մակերեսին դրված քարոզչական հռետորաբանություն է, մինչդեռ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած իրադարձություններն ավելի խորքային պատճառներ ու հիմքեր ունեն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին առաջնորդները եռակողմ հայտարարություն ստորագրեցին, որը սահմանում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կարգավորման ուղին, այդ թվում` ղարաբաղյան հարցի լուծման մոտեցումները։ Եվ կարգավորման ուղու հետ մեկտեղ ջենտլմենական պայմանավորվածություն կար նաև այն մասին, որ ԼՂ կարգավիճակը կորոշվի հետագայում։
Բոլորը, ըստ Գալուզինի, դրանից էին ելնում։ Սակայն շուրջ մեկ տարի առաջ այս պատկերում էական փոփոխություններ եղան։ 2022 թվականի հոկտեմբերին ԵՄ հովանու ներքո Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այն, որ ԼՂ–ն պատկանում է Ադրբեջանին։ Հաստատվեց հանձնառությունը 1991 թվականի դեկտեմբերին Ալմա Աթայում կնքված հռչակագրին, որը սահմանում է ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նոր անկախ պետությունների սահմանները ԽՍՀՄ ժամանակների հանրապետությունների սահմանների շրջանակում։
«ՀՀ ղեկավարությունը ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչեց և դա հաստատեց 2023 թվականի մայիսին Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ–ի միջև տեղի ունեցած նմանատիպ հերթական միջոցառման ժամանակ։ Եվ դա արմատապես փոխեց այն պայմանները, որոնց ներքո 2020 թվականի նոյեմբերին ստորագրվում էր համատեղ հայտարարությունը, և ՌԴ խաղաղապահների շուրջ իրավիճակը։ Դա նշանակում էր, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը 180 աստիճանով փոխվեց։ Որովհետև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իշխանության գալով, մի քանի տարի առաջ պաշտոնապես հայտարարում էր, որ Արցախը Հայաստանն է», – ընդգծել է փոխնախարարը։
Բացի այդ, ինչպես նշել է Գալուզինը, այն փուլում, երբ ՀՀ ղեկավարությունը Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր ճանաչում, որևէ խոսք չասվեց Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ ԵՄ հրապարակած համապատասխան փաստաթղթերում այդ մասին ոչինչ չի ասվում։
«Իրավիճակը կտրուկ փոխվեց, և բավական տարօրինակ է, որ մեզ մեղադրում են, թե որևէ բան չենք արել։ Պետք է հիշել նաև, որ մինչ այդ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամները պատրաստ էին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, բայց, ցավոք, ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից մենք մերժում ստացանք», – ասել է փոխնախարարը։
Փոխարենը, ըստ նրա, Հայաստան կանչվեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որը որևէ կայունացնող դեր չխաղաց։
Լրահոս
0