https://arm.sputniknews.ru/20231010/jandeqsi-nakhkin-ashkhatakicnery-hhum-ev-tailandum-tneri-vardzakalman-tsragir-en-gvortsarkel-67098461.html
«Յանդեքսի» նախկին աշխատակիցները ՀՀ–ում և Թաիլանդում տների վարձակալման ծրագիր են գործարկել
«Յանդեքսի» նախկին աշխատակիցները ՀՀ–ում և Թաիլանդում տների վարձակալման ծրագիր են գործարկել
Sputnik Արմենիա
Keygo–ն իրականացնում է բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության ծառայություն ամբողջական փաթեթով: 10.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-10T14:58+0400
2023-10-10T14:58+0400
2023-10-10T14:59+0400
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/47/35/473599_0:160:3072:1888_1920x0_80_0_0_af5defb7ca040da330657f5567a14702.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Յանդեքսի» նախկին աշխատակիցներ Գևորգ Բեգլարյանը և Դմիտրի Սիգովը, որոնք միջազգային շուկաներում զբաղվում էին ընկերության արտադրանքի զարգացմամբ, գործարկել են Keygo ծառայությունը` Հայաստանում և Թաիլանդում բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Keygo–ն իրականացնում է բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության ծառայություն ամբողջական փաթեթով՝ որոնումից և ամրագրումից մինչև ստուգում և բացառում, վերցնում է անշարժ գույքի օբյեկտները երկարաժամկետ վարձակալության` միջինը մեկ տարի ժամկետով, և առաջարկում դրանք իր հաճախորդներին։ Բնակարաններ մուտքն ու ելքն իրականացվում է առանց աշխատակիցների կամ սեփականատերերի միջամտության։«Օգտատերերի համար Keygo օբյեկտներն այժմ հասանելի են Airbnb, Booking, Ostrovok.ru, Суточно.ру հավելվածներում: Մոտ ժամանակներս ծառայությունը կունենա նաև սեփական հավելվածը», – նշել են ընկերությունից։Ներդրումային առաջին փուլում ստարտափը, որի տնօրինման տակ արդեն կա ավելի քան 50 բնակարան Բանգկոկում և Երևանում, ներգրավել է 500 հազար դոլար այն դեպքում, երբ այս բիզնեսը գնահատվում է 3,5 մլն դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/47/35/473599_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4401875a7d2be44a2fbe5dd788ce31c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անշարժ գույք
«Յանդեքսի» նախկին աշխատակիցները ՀՀ–ում և Թաիլանդում տների վարձակալման ծրագիր են գործարկել
14:58 10.10.2023 (Թարմացված է: 14:59 10.10.2023) Keygo–ն իրականացնում է բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության ծառայություն ամբողջական փաթեթով:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Յանդեքսի» նախկին աշխատակիցներ Գևորգ Բեգլարյանը և Դմիտրի Սիգովը, որոնք միջազգային շուկաներում զբաղվում էին ընկերության արտադրանքի զարգացմամբ, գործարկել են Keygo ծառայությունը` Հայաստանում և Թաիլանդում բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագիծն արդեն մեկնարկել է Թաիլանդում և Հայաստանում։ Ստարտափի առաջիկա չորս տարվա ծրագրերում ներառված է 10 հազարից ավելի բնակարան 10 երկրում` ներառյալ Վիետնամը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները»,– հայտնել են ստարտափի մամուլի ծառայությունից:
Keygo–ն իրականացնում է բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության ծառայություն ամբողջական փաթեթով՝ որոնումից և ամրագրումից մինչև ստուգում և բացառում, վերցնում է անշարժ գույքի օբյեկտները երկարաժամկետ վարձակալության` միջինը մեկ տարի ժամկետով, և առաջարկում դրանք իր հաճախորդներին։ Բնակարաններ մուտքն ու ելքն իրականացվում է առանց աշխատակիցների կամ սեփականատերերի միջամտության։
«Օգտատերերի համար Keygo օբյեկտներն այժմ հասանելի են Airbnb, Booking, Ostrovok.ru, Суточно.ру հավելվածներում: Մոտ ժամանակներս ծառայությունը կունենա նաև սեփական հավելվածը», – նշել են ընկերությունից։
Ներդրումային առաջին փուլում ստարտափը, որի տնօրինման տակ արդեն կա ավելի քան 50 բնակարան Բանգկոկում և Երևանում, ներգրավել է 500 հազար դոլար այն դեպքում, երբ այս բիզնեսը գնահատվում է 3,5 մլն դոլար։