00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բռնի տեղահանված 4600 ուսանող կրթաթոշակ կստանան

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի գումարն անկանխիկ եղանակով փոխանցվելու է հենց ուսումնական հաստատությունների հաշվեհամարին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4600 ուսանող կրթաթոշակ կստանան միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի տեղերում սովորելու դեպքում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա տվյալներով` այս պահին 2100 բռնի տեղահանված ուսանող կա բարձրագույն կրթության, 2500` միջին մասնագիտական կրթության մասով։
ՀՀ կառավարությունն ուսումնասիրություն է կատարել ՀՀ կրթական տարբեր հաստատությունների տարբեր մասնագիտությունների ամսական վարձավճարը պարզելու համար։ Արդյունքում այդ թիվը եղել է 400-700 հազար դրամի միջակայքում։
«Եթե ուսանողը ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր սահմանած չափն է կամ դրանից պակաս, ապա ամբողջական հատուցում կստանա։ Եթե ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր տված գումարից մի քիչ ավելի լինի, ապա ուսանողն ինքը պետք է ավելացնի։ Մենք հնարավորություն ենք տալիս նրան ընտրելու այնպիսի բուհ, որ պետության աջակցությունը բավարար լինի ամբողջ վճարը փակելու համար»,– ասաց Խաչատրյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց`կրթաթոշակների չափերն այնպիսին են, որ պետությունը կկարողանա ամբողջովին փոխհատուցել ուսանողների ուսման վարձերը։
«Այսինքն` ուսանողի կողմից լրացուցիչ գումար ավելացնելու կարիք էլ չի լինի, քանի որ արդեն ընտրվել են իրատեսական կրթաթոշակի չափեր»,– հայտարարեց նա։
Նախարար նշեց, որ ՀՀ մարզերում գործում են նաև քոլեջներ ու ուսումնարաններ, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողները կկարողանան ընտրել իրենց առավել մոտ հաստատությունը։ Բացի այդ, ԿԳՄՍՆ–ն կրթական ծրագրերի կարգավորումներ է տվել, որպեսզի ԼՂ–ում իրենց ստացած ուսման ու ՀՀ–ում նախատեսվող կրթության մեջ տարբերություններ ու խոչընդոտներ չառաջանան։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի գումարն անկանխիկ եղանակով փոխանցվելու է հենց ուսումնական հաստատությունների հաշվեհամարին։
«Ուսանողը կընտրի ուսումնական հաստատությունը, կկնքի պայմանագիր, ու գումարը կփոխանցվի տվյալ կրթական հաստատություն»,– ասաց նա։
Անդրադառնալով դպրոցահասակներին` նախրարարն ասաց, որ ավելի քան 13 000 երեխա արդեն դպրոց են հաճախում, որը կազմում է թիրախային խմբի մոտավորապես 62 տոկոսը։
«Ամեն օր մի քանի ժամով ավելանում է նրանց թիվը։ Մինչև մյուս շաբաթվա կեսին ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր երեխաներին կկարողանանք ընդգրկել դպրոցներում»,– վստահեցրեց Անդրեասյանը։
Ըստ նրա` դասագրքերի լրացուցիչ խմբաքանակներ արդեն պատվիրել են, ու դրանք անվճար են տրամադրվելու աշակերտներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0