00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍՆ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքները

© Photo : official site of MESCS of RA Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլին
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլին - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2023
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլին
Բաժանորդագրվել
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, մասնավորապես կրթության իրավունքի առաջնային ապահովման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
Նշենք, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Հայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից. 34 երկրի հայտարարությունը
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Մարտիրոսյանը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:
Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը։
«2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո արձանագրվել են հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված շուրջ 50 վանդալիզմի և խեղաթյուրման դեպքեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկիրառի իր բացառիկ մանդատը՝ կանխարգելելու նմանօրինակ դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է»,–ասել է նա։
Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։
Սոբհի Տավիլը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
Լրահոս
0