https://arm.sputniknews.ru/20231017/libanani-haravum-israjelakan-gndakvotsutjunneri-hetevanqvov-4-mard-e-mahacel-karmir-khach-67385933.html
Լիբանանի հարավում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել. Կարմիր խաչ
Լիբանանի հարավում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել. Կարմիր խաչ
Sputnik Արմենիա
Մահացածների մարմինները տեղափոխելու համար Կարմիր խաչի չորս բրիգադ է մեկնել Ալմա Էշ Շաաբ։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T17:10+0400
2023-10-17T17:10+0400
2023-10-17T17:30+0400
լիբանան
կարմիր խաչ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67143000_0:138:1600:1038_1920x0_80_0_0_da52ca1c4e069a21186d40108e417961.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Ալմա Էշ Շաաբ գյուղի շրջանում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Լիբանանի Կարմիր խաչը։Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հզբոլլահի» դիրքերի ուղղությամբ տանկային և հրետանային կրակով է պատասխանում Իսրայելի և Լիբանանի սահմանի մոտ հնչածկրակոցներին:«Լիբանանյան Կարմիր խաչի չորս բրիգադներ մեկնել են Ալմա Էշ Շաաբ, որպեսզի տեղափոխեն իսրայելական գնդակոծությունների հետեւանքով զոհված չորս մարդկանց մարմինները»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:Ավելի վաղ Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության ֆոնին իշխանություններն աշխատում են երկրի ներսում հանգիստ իրադրություն պահպանելու ուղղությամբ:ԱՄՆ–ն 2 հազար զինվորական է ընտրել Իսրայել հավանական տեղափոխման համար․ ԶԼՄՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0b/67143000_136:0:1559:1067_1920x0_80_0_0_5351416c87ad1777139bd75ea25ab574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լիբանան, կարմիր խաչ, մահ
Լիբանանի հարավում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել. Կարմիր խաչ
17:10 17.10.2023 (Թարմացված է: 17:30 17.10.2023) Մահացածների մարմինները տեղափոխելու համար Կարմիր խաչի չորս բրիգադ է մեկնել Ալմա Էշ Շաաբ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Ալմա Էշ Շաաբ գյուղի շրջանում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Լիբանանի Կարմիր խաչը։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հզբոլլահի» դիրքերի ուղղությամբ տանկային և հրետանային կրակով է պատասխանում Իսրայելի և Լիբանանի սահմանի մոտ հնչածկրակոցներին:
«Լիբանանյան Կարմիր խաչի չորս բրիգադներ մեկնել են Ալմա Էշ Շաաբ, որպեսզի տեղափոխեն իսրայելական գնդակոծությունների հետեւանքով զոհված չորս մարդկանց մարմինները»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության ֆոնին իշխանություններն աշխատում են երկրի ներսում հանգիստ իրադրություն պահպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: