https://arm.sputniknews.ru/20231021/dilijanum-mardatar-meqenan-bakhvel-e-gazi-cisternvov-bernatarin-varvordi-vitshaky-tsanr-e-67555551.html
Դիլիջանում մարդատար մեքենան բախվել է գազի ցիստեռնով բեռնատարին. վարորդի վիճակը ծանր է
Դիլիջանում մարդատար մեքենան բախվել է գազի ցիստեռնով բեռնատարին. վարորդի վիճակը ծանր է
Sputnik Արմենիա
Գազի ցիստեռնով բեռնատարը կայանած է եղել գազալցակայանի մոտակայքում 21.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-21T11:36+0400
2023-10-21T11:36+0400
2023-10-21T11:37+0400
հայաստան
դիլիջան
վթար
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67554475_0:52:1000:615_1920x0_80_0_0_bd867d5dd939dc267617237534fbb2e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Հոկտեմբերի 21-ին` ժամը 00:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք»,–նշված է հաղորդագրության մեջ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե., ծնված 1998 թ.) բախվել է կայանած` հեղուկ գազի ցիստեռնով «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Ղ.), որից հետո բեռնատարի հեղուկ գազի բալոնից արտահոսք է սկսվել։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:Ավտովթար Արմավիր քաղաքում. տուժածներից մեկը 11 տարեկան է
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67554475_56:0:945:667_1920x0_80_0_0_29e67e5cd591ca6f63142307d115ba3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դիլիջան, վթար, վարորդ
հայաստան, դիլիջան, վթար, վարորդ
Դիլիջանում մարդատար մեքենան բախվել է գազի ցիստեռնով բեռնատարին. վարորդի վիճակը ծանր է
11:36 21.10.2023 (Թարմացված է: 11:37 21.10.2023) Գազի ցիստեռնով բեռնատարը կայանած է եղել գազալցակայանի մոտակայքում
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հոկտեմբերի 21-ին` ժամը 00:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե., ծնված 1998 թ.) բախվել է կայանած` հեղուկ գազի ցիստեռնով «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Ղ.), որից հետո բեռնատարի հեղուկ գազի բալոնից արտահոսք է սկսվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: