00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պեմզաշեն
Պեմզաշեն - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Պեմզաշեն
Բաժանորդագրվել
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրում Զարինե Մելիքսեթյանին և նրա 2 անչափահաս երեխաների սահմռկեցուցիչ սպանության գործով բոլոր հանգամանքները պարզվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես պարզվել է, որ մեղադրյալ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Արկադի Բարսեղյանը, նախապես տեղեկացված լինելով Վրույր Բարսեղյանի սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զարինե Մելիքսեթյանի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին:
«Երբ միջանցքում Զարինե Մելիքսեթյանը նկատել է նրանց, Արկադի Բարսեղյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վրույր և Արկադի Բարսեղյանները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին»,– ասված է հաղորդագրությունում:
Կնոջ բղավոցներից միջանցք են եկել նրա անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Վրույր և Արկադի Բարսեղյանները հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա աղջնակի ձեռքերը, ինչից հետո երեխաների ներկայությամբ, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել կնոջը։ 11 մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է:
Վրույր և Արկադի Բարսեղյաննները, համոզված լինելով, որ անչափահաս տղան ճանաչել է իրենց, դեռևս չմահացած Զարինե Մելիքսեթյանի և նրա դստեր ներկայությամբ դանակով հարվածներ են հասցրել ոտքերը և ձեռքերը կապած տղայի մարմնի տարբեր հատվածներին` առանձին դաժանությամբ սպանելով նրան։
Այնուհետև Վրույր Բարսեղյանը սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած աղջկա հետ, որից հետո տղամարդիկ դանակով երկու հարված են հասցրել նրա կրծքավանդակի և որովայնի շրջաններում` սպանելով երեխային։

«Ավարտին հասցնելով իրենց հրեշավոր մտադրությունները՝ ուրիշի գույքն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենյակի պահարանից հափշտակել են ընդհանուր 940.000 դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ռուբլի, 20 Եվրո և մոտ 60.000 դրամ գումար և հեռացել տնից»,– ասված է հաղորդագրությունում:

Դրանից հետո Վրույր Բարսեղյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ:
Վրույր Բարսեղյանի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել սպանության և ավազակության հոդվածներով, իսկ Վրույր Բարսեղյանին` սպանության, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և քրեակատարողական հիմնարկում վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու հոդվածներով։
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։
Լրահոս
0