00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա բոլոր իրավունքները պաշտպանելու հնարավորություն կտա նրանց։ Որոշման էությունն այն է, որ դրանով մենք հաստատում ենք ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումներով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքներն ավելի ընդլայնվեն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այդ որոշման ընդունումից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Մենք հնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք»,– վստահեցրեց Փաշինյանը։
Դա կհաստատվի կառավարության որոշմամբ, ոչ թե օրենքով, որովհետև, ըստ նրա, օրենք ընդունելու տևողությունն ավելի երկար է, քան կառավարության որոշումը։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, օգտագործել են և օգտագործում են ՀՀ կառավարության որոշումները, որոնք գոնե կարճաժամկետ առումով հասցեագրում են հարցերը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունն արցախցիներին վերաբերող որոշումները քննարկում է Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական ներկայացուցիչների հետ, Փաշինյանը պատասխանեց` քննարկումներն արվում են ՀՀ–ում որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող շրջանակների հետ։
«ՀՀ կառավարությունը ՀՀ պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում է այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ ունեն լիազորություններ ՀՀ–ում կայացնելու որոշումներ»,– ասաց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0