00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն ՌԴ-ի հետ շփումներում կբարձրացնի հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՔննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար
Քննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորները, ԱԳ փոխնախարարին դիմելով, ընդգծեցին, որ հարցն օրակարգային է, քանի որ հազարավոր մարդիկ այդ վկայականներով հանապազօրյա հացի հարց են լուծում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ առաջիկա շփումներում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների շրջանակներում վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հարցը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին ՌԴ պետաական դումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը խնդիրը շուտափույթ լուծելու համար` Սաֆարյանը նշեց, որ այդ հարցով դեռ քննարկում չեն ունեցել։
«Մենք դեռևս այս հարցով իրենց հետ քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել, փորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրաձայնել»,-ասաց նա։
ԱԺ պատգամավորները, ԱԳ փոխնախարարին դիմելով, ընդգծեցին, որ հարցն օրակարգային է, քանի որ հազարավոր մարդիկ այդ վկայականներով հանապազօրյա հացի հարց են լուծում։
Արձագանքելով այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտն արդյոք չպետք է ապահովի բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչելիությունը և ինչու է այս խնդիրը տարիներով ձգձգվում, փոխնախարարը խոստացավ ճշտումներ կատարել։
«ԵԱՏՄ երկրների շրջանակում փոխճանաչելիության տարբեր հարցեր են քննարկվում, այդ թվում կրթության վկայականների հետ կապված։ Վարորդական վկայականների մասով ինձ մոտ տեղեկատվություն չկա, կճշտեմ կասեմ այդպիսի գործընթաց կա, թե ոչ»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումն անժամկետ հոտաձգել էին պատճառաբանելով, որ օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած որ ՀՀ ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
Լրահոս
0