00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կորեան դեսպանություններ կբացի Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հարավային Կորեան հաջորդ տարի ռեկորդային թվով արտասահմանյան դիվանագիտական առաքելություններ կբացի, որոնց թվում կլինեն դեսպանատներ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռյոնհապ» գործակալությունը։
«Մենք համապատասխան երկրների հետ շփվում ենք տարբեր խողովակներով, և մեզ շնորհակալություն են հայտնում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու որոշման համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման համար»,-հայտարարել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Սլովենիայում, Զամբիայում, Սիեռա Լեոնեում և Մարշալյան կղզիներում հնարավորինս շուտ դեսպանություններ բացելու որոշումը հիմնավորված է փոխադարձության սկզբունքով, քանի որ այդ երկրներն արդեն ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սեուլում, իսկ Լյուքսեմբուրգը նախատեսում է այն հիմնել մինչև տարեվերջ:
Հայաստանի, Ջամայկայի, Բոտսվանայի և Սուրինամի պարագայում «Հարավկորեական ընկերություններին աջակցելու, արտերկրում բնակվող քաղաքացիներին պաշտպանելու և հյուպատոսական ծառայություններ մատուցելու» անհրաժեշտություն կա, ընդ որում` նշված պետությունները տևական ժամանակ ակտիվորեն խնդրել են Հարավային Կորեային իրենց մոտ դեսպանատուն բացել։ Հաշվի է առնվել նաև այդ երկրներում «առանցքային պետությունների»՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի դիվանագիտական ներկայությունը։
ՀՀ–ի և Հարավային Կորեայի միջև առևտրաշրջանառությունը վերջին 3 տարում աճել է 45%–ով. Կիմ
Ներկայումս Հայաստանում Հարավային Կորեայի դիվանագիտական առաքելության գործառույթները համատեղության կարգով իրականացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանությունը, Հարավային Կորեայում Երևանի շահերը ներկայացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։
Վերջերս Երևան կատարած այցի ընթացքում Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ան Դոկ Կընը հայտարարել էր, որ Հայաստանը «ռազմավարական տարածաշրջան» է դարձել Հարավային Կորեայի արտահանման համար:
Ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 4,6 անգամ` այս տարվա առաջին ինն ամիսներին հասնելով 90 մլն դոլարի։ Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում: Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի հետ «կամուրջների կառուցումը Սեուլին անհրաժեշտ է լայնամասշտաբ ներթափանցման (շուկա) և գործնական տնտեսական համագործակցության ամրապնդման համար ԱՊՀ այն պետությունների հետ, որոնց ռազմավարական արժեքը վերջին ժամանակներս աճում է»:
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան 1-ին անգամ ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել
Վրաստանը Կորեայի Հանրապետությունում դեսպանատուն բացել է 2011 թվականին: Չորս տարի անց Թբիլիսիում հիմնվեց Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպանատան գրասենյակը, որը համատեղության կարգով դիվանագիտական ներկայացուցչությունն է Վրաստանում:
Լրահոս
0