https://arm.sputniknews.ru/20231116/zvohvatsneri-tsnvoghnerin-brnutjan-entarkats-vostikanneri-nkatmamb-hetapndumy-dadarecvel-e-68679013.html
Զոհվածների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է
Զոհվածների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է
Sputnik Արմենիա
Որոշման համաձայն` ոստիկանների գործողություններում հանցակազմ չի եղել։ 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T12:47+0400
2023-11-16T12:47+0400
2023-11-16T12:47+0400
հայաստան
եռաբլուր պանթեոն
ոստիկան
բռնություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48646679_0:247:1600:1147_1920x0_80_0_0_851ad17eb298ff27d71bd8b3e2b1b0a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Որոշման առնչությամբ փաստաբանը մի հանգամանք է ներկայացրել` նշելով, որ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն է ուղարկվել 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։Հովհաննիսյանը շեշտել է, որ քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48646679_0:0:1600:1200_1920x0_80_0_0_648b7d1155542408688ffbc2f9dba5ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եռաբլուր պանթեոն, ոստիկան, բռնություն, փաստաբան
հայաստան, եռաբլուր պանթեոն, ոստիկան, բռնություն, փաստաբան
Զոհվածների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է
Որոշման համաձայն` ոստիկանների գործողություններում հանցակազմ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է զոհվածների ծնողների փաստաբան
Վահան Հովհաննիսյանը։
«Զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ)»,– գրել է Հովհաննիսյանը։
Որոշման առնչությամբ փաստաբանը մի հանգամանք է ներկայացրել` նշելով, որ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն է ուղարկվել 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։
Հովհաննիսյանը շեշտել է, որ քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան
ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին
տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը
հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։