00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա դեմ է ԵԱՏՄ սկզբունքին. Փաշինյանը՝ ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքը չճանաչելու մասին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄոսկվա
Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2023
Մոսկվա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը մեկնաբանել է ՌԴ–ում հայկական վարորդական վկայականները չճանաչելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։
Կրասնոդարում բնակվող մի կին Փաշինյանին հարցրեց, թե ինչպես կարող է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումը ազդել ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաև ՌԴ–ում հայկական վարորդական վկայականների ճանաչման վրա։
Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանին համարել և համարում են բարեկամ երկիր, պարզապես ցանկանում են, որ հարաբերությունները կառուցվեն ինքնիշխանության և շահերի փոխադարձ հարգանքի վրա:
Խոսելով վարորդական իրավունքի ճանաչման մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկելու հնարավորություն ունեցել է դեռևս 10 տարի առաջ, երբ ԱԺ պատգամավոր էր: Այն ժամանակ ռուս գործընկերները նրան հնչեցրել են ՌԴ հրապարակային դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ վարորդական իրավունքները չեն կարող ճանաչվել ՌԴ–ում, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի պետական կամ որևէ հատուկ կարգավիճակ։
«Ասում էին՝ ռուսերենին տվեք կարգավիճակ, և մենք այդ հարցը կլուծենք։ Ես ասում էի` եթե հարցն այն է, որ ՌԴ–ում աշխատող հայ վարորդները ռուսերեն իմանան, ապա ՀՀ–ում կարգավիճակ ունենալը կամ չունենալն այստեղ շատ բան չի փոխի»,– ասաց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ նրա, նման մոտեցումը չի կիրառվում ՀՀ–ում աշխատող ռուսաստանցիների, այդ թվում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ժամանած բազմաթիվ ռելոկանտների նկատմամբ։
«Պատկերացրեք, որ մենք նրանց թույլ չտանք վարորդ աշխատել, քանի որ չեն կարողանում կարդալ մեր ճանապարհային նշանների հայերեն գրությունները, կամ այն պատճառով, որ չեն կարողանում բացատրվել ոստիկանների հետ, քանի որ վերջիններս պարտավոր չեն ռուսերեն իմանալ, թեև որքան շատ լեզուներ իմանան, այնքան լավ»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ընդհանուր առմամբ հաշվի առնելով ՀՀ–ում առկա առանձնահատկությունները, որտեղ հայերը կազմում են բնակչության մոտ 98 տոկոսը, ըստ Փաշինյանի, դժվար է պատկերացնել, որ հայերենից բացի այլ լեզու պաշտոնական կարգավիճակ ունենա։
Չի կարելի հերքել ռուսական մշակույթի հսկայական դերը ժամանակակից աշխարհում․ Փաշինյան
Լրահոս
0