00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկիր չեզոք կեցվածքով. ինչ կտա ՀՀ–ին դիվանագիտական կապերի հաստատումը Սաուդյան Արաբիայի հետ

© Sputnik / Александр Юрьев / Անցնել մեդիապահոցԷր Ռիադ
Էր Ռիադ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Բաժանորդագրվել
Արևելագետի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարևոր ձեռքբերում է, քանի որ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի խոշոր խաղացողներից է։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այս փուլում դեռ վաղ է խոսել, թե Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական կապերի հաստատումը հետագայում ինչ կտա Հայաստանի Հանրապետությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արևելագետ Գոռ Գևորգյանը՝ միաժամանակ դրական գնահատելով ու կարևոր ձեռքբերում համարելով հարաբերությունների նոր մակարդակը արաբական աշխարհի ամենաառանցքային ու ազդեցիկ խաղացողներից մեկի հետ։
Նրա խոսքով՝ տարբեր ժամանակներում Արաբական Միացյալ էմիությունների միջոցով փորձ է արվել կապեր հաստատել Սաուդյան Արաբիայի հետ։
«Սաուդական Թագավորությունը ոչ միայն անտարբեր կեցվածք է ունեցել Հայաստանի հարցում, այլև Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ստեղծվել է 1969թ․, առանցքային անդամներից է Սաուդյան Արաբիան,–խմբ․) զբաղեցրել է պրոադրբեջանական դիրքորոշում, նաև Արցախի շուրջ ընթացքող դիմակայության համատեքստում»,- հիշեցնում է արևելագետը։
Նա շեշտում է՝ հիմա տեղի ունեցած դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք չէ կապել Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցած նոր իրողությունների հետ։ Սա նշանակում է, որ դիվանագիտական համակարգում ունենք արևելագետների կարող թիմ, որ մեծ աշխատանք է կատարել և հիմա էլ շարունակում է աշխատել արաբական երկրների հետ հարաբերություններ հաստատելու, զարգացնելու և խորացնելու համատեքստում։
«Եթե սա մենք հիմա պայմանավորենք Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, դա այնքան էլ դրական լույսի ներքո չի ցույց տա այս ամենը․ խնդիրը կար՝ հարաբերություններ չկային, խնդիրը չկա՝ հարաբերություններ կան։ Ուզում եմ լավատես լինել և մտածել, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, և, իմ տեղեկություններով, արվել է նաև մինչև 2020 թվականը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով այս նոր հարաբերությունները կնպաստեն կամ կխանգարեն տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերություններին, արևելագետը սա մեկնաբանելը վաղ է համարում, սակայն հիշեցնում է, որ կան սաուդա–իրանական հակասություններ (որոշ դեպքերում սուր դրսևորումներով), Սաուդյան Արաբիան որոշակի խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ։
Իրանը Սաուդյան Արաբիային առաջարկել է երկխոսել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ
Գևորգյանի խոսքով` այս ամենով հանդերձ` Սաուդական Թագավորությունն իր կեցվածքն ունի միջազգային հարաբերություններում՝ միջամտում է միայն արաբական աշխարհում շատ յուրահատուկ և առանցքային նշանակության հարցերին, որտեղ կարող է ունենալ դերակատարություն սեփական շահերն առաջ մղելու համար, ձեռք բերել դաշնակիցներ կամ հավելյալ կշիռ, մնացյալ բոլոր դեպքերում սովորաբար հանդես է գալիս կողքից դիտողի կարգավիճակում։
Հիշեցնենք` նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Համապատասխան արձանագրությունն Աբու Դաբիում ստորագրել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:
Լրահոս
0