https://arm.sputniknews.ru/20231211/danakaharutjun-erevanum-eritasardneric-meky-hivandanvocum-mahacel-e--69890572.html
Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T09:50+0400
2023-12-11T09:50+0400
2023-12-11T10:03+0400
տավուշ
դանակահարություն
երևան
սպանություն
երիտասարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/99/21349909_0:85:1600:985_1920x0_80_0_0_8392db171a922681b2381302500909ca.jpg
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի– Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխել ևս մեկ քաղաքացու, որը նույնպեսի վիճակ չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել էՊարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն:Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն գիտակցության չգալով` մահացել է:Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալվածԿայքի տեղեկություններով` ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը:Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդվում:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/99/21349909_180:0:1600:1065_1920x0_80_0_0_d22ea7ba225ddf03fe87400a3de2dbe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տավուշ, դանակահարություն, երևան, սպանություն, երիտասարդ
տավուշ, դանակահարություն, երևան, սպանություն, երիտասարդ
Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է
09:50 11.12.2023 (Թարմացված է: 10:03 11.12.2023) Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի– Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու»,–գրում է կայքը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխել ևս մեկ քաղաքացու, որը նույնպեսի վիճակ չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:
Պարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն:
Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն գիտակցության չգալով` մահացել է:
Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով` ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդվում: