00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն միշտ պատրաստ է հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված բանակցություններին․ Գալուզին

© Photo : посольство РФ в Японии Միխայիլ Գալուզին
 Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
Բաժանորդագրվել
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին ՌԴ-ի առաջարկները բաց բնույթ են կրում։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված բանակցությունները, հույս ունի, որ Բաքվում և Երևանում հաշվի են առնում այդ առաջարկի արդիականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայի հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների անցկացման մասին ՌԴ-ի առաջարկները բաց բնույթ են կրում Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար։ Հույս ունենք, որ Երևանում և Բաքվում հիշում են այդ մասին և հասկանում դա», - նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երեք երկրների արտգործնախարարների միջև դիվանագիտական ալիքներով մոսկովյան հանդիպում է մշակվում։
Այսօր ավելի վաղ հայ-ադրբեջանական կարգավորման թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհամատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Լրահոս
0