00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորը պատրա՞ստ են․ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան
Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան
Բաժանորդագրվել
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի միջոցառումներին:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարների հետ այցելել է «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգ:
Նրանց ուղեկցել են ԱՊՀ երկրներից Ռուսաստան տեղափոխված երեխաները։ Միշուստինը դպրոցականներից հետաքրքրվել է` ամեն ինչ նորմա՞լ է, իսկ նրանցից մեկին հայերեն հարցրել է` ո՞նց ես։
«Դե ինչ, բոլորը պատրա՞ստ են։ Գնացինք»,- ասել է Միշուստինը՝ բռնելով Աստրախանից եկած 8 տարեկան Սնեժանայի ձեռքը։ Աղջիկը «Ցանկությունների տոնածառ» ակցիայի մասնակից է, և շոկոլադի գործարան այցելելը նրա երազանքն է եղել։
Երեխաները շրջել են արտադրամասերով, տեսել, թե ինչպես են արտադրվում ռուսական ամենահայտնի «Мишка косолапый», «Аленка» և «Птичье молоко» կոնֆետները։ Հյուրերը կարողացել են կոնֆետներ համտեսել անմիջապես հոսքագծի մոտ։ Այդ հարցում նրանց օգնել է կառավարության ղեկավարը՝ քաղցրավենիք բաժանելով ամենափոքրերին:
Շրջայցից հետո երեխաները, նրանց ծնողներն ու պատվիրակությունների ղեկավարները տոնական թեյախմության են մասնակցել։
«Իրականում սա մանկության, տոնի համն է։ Ես ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ գալիք տոնի կապակցությամբ, շնորհավոր Նոր տարի․.. Հյուրասիրվեք, այս ամենը ձեզ համար է», - դիմել է Միշուստինը երեխաներին։
Նա նաև խորհուրդ է տվել ամրապնդել բարեկամական հարաբերությունները այնպես, ինչպես դրանք ամրապնդվում են ԱՊՀ տարածքում։
«Միացյալ հրուշակագործները» ռուսական հոլդինգ է, որը միավորում է 16 ձեռնարկություն, այդ թվում` հանրահայտ «Կրասնի Օկտյաբր», «Բաբաևսկի հրուշակեղենի կոնցեռն», «Ռոտ Ֆրոնտ» գործարանները։ Հոլդինգի գործարանները արտադրում են ավելի քան 3,5 հազար անուն հրուշակեղեն, արտադրության ծավալները կազմում են տարեկան ավելի քան 360 հազար տոննա:
Լրահոս
0