00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Կիևը կհետևի նոր օրենքին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՊետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
Պետեր Սիյարտո
Բաժանորդագրվել
Ուկրաինայի խորհրդարանն օրենք է ընդունել , որով մասնավորապես վերականգնվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, եթե դա ԵՄ լեզուներից մեկն է:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կասկածում է, որ Կիևը կկատարի ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որը վերջերս է ընդունվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես մեծ նշանակություն չեմ տալիս այն փաստին, որ Ուկրաինայի խորհրդարանն ինչ-որ օրենք է ընդունել, որովհետև հարց է` ինչպես է այդ օրենքն իրականացվելու և իրականացվելո՞ւ է արդյոք», - ասել է Սիյարտոն «Mandiner»–ի հետ զրույցում։
Դիտարկմանը, թե օրենքը խոստումնալից է, Սիյարտոն պատասխանել է. «Ես այդպես չէի ասի»:
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները 2015 թվականից մշտապես ոտնահարում են անդրկարպատյան հունգարացիների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հունգարիան կարող է «ևս 75 անգամ» խափանել Ուկրաինայի մուտքը ԵՄ. Օրբան
«Չգիտեմ, թե Ուկրաինայի քանի արտգործնախարարի հետ եմ աշխատել, բայց բոլորի հետ բանակցել եմ այդ մասին` խնդրում եմ` վերադարձրեք իրավունքները ։ Ութ տարի միայն խլեցին իրավունքները։ Ութ տարի։ Հիմա խորհրդարանական որոշում է ի հայտ գալիս, և արդյոք պե՞տք է հավատալ, որ չորս օրում կարելի է փակագծերից հանել ութ տարին»,- նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանն օրենք էր ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման մասին, մասնավորապես վերականգվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, եթե դա ԵՄ լեզուներից մեկն է: Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ուշիուշով կգնահատեն ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ուկրաինական նոր օրենքը և դրա կատարումը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն չի համապատասխանում Բուդապեշտի պահանջներին:
Լրահոս
0