https://arm.sputniknews.ru/20231221/haravajin-kvovkasy-chpetq-e-darna-artataratsashrjanajin-uzheri-bakhumneri-hartak-rajisi-70316983.html
Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի
Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T10:46+0400
2023-12-21T10:46+0400
2023-12-21T10:47+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հարավային կովկաս
նիկոլ փաշինյան
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724377_0:167:1600:1067_1920x0_80_0_0_514fe63eb23124d7b00a344af9286ad1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռայիսին մասնավորապես նշել է, որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության և հանգստության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան։ Նրա խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքական գիծը չի փոխվել, և պետք է հոգ տանել, որպեսզի Կովկասի տարածաշրջանը չդառնա արտատարածաշրջանային երկրների բախումների հարթակ։ Խնդրահարույց հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց կողմնակի միջամտության:Իրանի նախագահը կարևորել է վերջերս Թեհրանում կայացած «3+3» հանդիպման հաջող անցկացումը` այն համարելով կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու կարգավորմանը։«3+3» ձևաչափի (իրականում՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ հինգ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724377_109:0:1532:1067_1920x0_80_0_0_e7a0c59a66748f2deaa7168e2e0043e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի
10:46 21.12.2023 (Թարմացված է: 10:47 21.12.2023) Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
Իրանի նախագահի մամուլի ծառայության
հաղորդմամբ, Ռայիսին մասնավորապես նշել է, որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության և հանգստության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան։ Նրա խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքական գիծը չի փոխվել, և պետք է հոգ տանել, որպեսզի Կովկասի տարածաշրջանը չդառնա արտատարածաշրջանային երկրների բախումների հարթակ։ Խնդրահարույց հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց կողմնակի միջամտության:
Ռայիսին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նրա խոսքով` Իրանը աջակցում է կովկասյան տարածաշրջանում ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի, որը կհարգի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։
Իրանի նախագահը կարևորել է վերջերս Թեհրանում կայացած «3+3» հանդիպման հաջող անցկացումը` այն համարելով կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու կարգավորմանը։
«3+3» ձևաչափի (իրականում՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ հինգ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։