00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով տեղափոխել Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերը

© AP Photo / Burak GezenԴարդանելի նեղուց
Դարդանելի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2024
Բաժանորդագրվել
Թուրքիան դաշնակիցներին տեղեկացրել է իր կայացրած որոշման մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով տեղափոխել Մեծ Բրիտանիայի` Ուկրաինային նվիրաբերած ականորսիչ նավերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
«Որոշ լրատվամիջոցների հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերին թույլ են տվել թուրքական նեղուցներով անցնել Սև ծով, չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիան փակել է նեղուցները պատերազմող կողմերի (Ռուսաստան և Ուկրաինա) ռազմանավերի համար համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 1936 թվականից ի վեր Թուրքիան անաչառ և խստորեն կատարել է Մոնտրյոյի կոնվենցիան և պահպանել սկզբունքային դիրքորոշում այս պատերազմի ողջ ընթացքում՝ կանխելու լարվածության սրումը Սև ծովում։
«Մեր դաշնակիցները տեղեկացվել են, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերը չեն կարողանա թուրքական նեղուցներով անցնել Սև ծով, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2022 թ–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Լրահոս
0