00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանի բերանին են, բայց իրենց ապահով են զգում․ Չինարիում հաստատված արցախցիների Նոր տարին

© Sputnik / Aram NersesyanՉինարի
Չինարի - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2024
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանված արցախցիներից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո հրաժարվում էին սահմանամերձ բնակավայրերում հաստատվել։ Չինարին տարբերվեց․ չնայած սահմանից ընդամենը մի քանի 100 մետր հեռավորությանը, այստեղ տասնյակից ավելի ընտանիքներ հաստատվեցին։
Սահմանամերձ Չինարի գյուղում հաստատված 11 արցախցի ընտանիքները դեռևս խնդիրներ ունեն, բայց մի հարցում կայունություն ու որոշակիություն կա՝ իրենց նոր տունը Չինարիում է։ Sputnik Արմենիան 2 ամիս առաջ արդեն եղել է Չինարիում, երբ ընտանիքները նոր էին սահմանամերձ գյուղ տեղափոխվել և պատկերացում չունեին ոչ միայն ապագայի, այլև հաջորդ օրվա մասին։ Ամանորին որոշեցինք կրկին գնալ այնտեղ՝ զրուցելու ընտանիքների հետ, տեսնելու՝ ինչ պայմաններում, ինչպես ու ինչի սպասումով են ապրում։
© Sputnik / Aram NersesyanԱրցախցի փոքրիկներից մեկը Չինարիում
Эдуард - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Արցախցի փոքրիկներից մեկը Չինարիում

Հակոբյաններ

Հակոբյանների բազմազավակ ընտանիքի (5 երեխա) հոր՝ Աղասիի համար տարվա առաջին աշխատանքային օրը նաև իր առաջին աշխատանքային օրն էր։ 17 տարվա զինվորականը կրկին պայմանագրային զինծառայության է անցել։ Մինչ այդ հասցրել է տունը կարգի բերել, տան ներսում սանհանգույց կառուցել, հողը մաքրել։
Ընտանիքը գյուղից նվեր է ստացել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, կով, գոճիներ, ինքնուրույն ձեռք բերել ճագարներ։
© Sputnik / Aram NersesyanՀակոբյանների տնտեսությունը
Подаренные семье Акопян поросята - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Հակոբյանների տնտեսությունը
Մարտակերտի Գետավանից են տեղահանվել, մտադիր են Չինարիում տուն գնել։
© Sputnik / Aram NersesyanԱստղիկ Հակոբյան
Астхик Акопян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Աստղիկ Հակոբյան
«Նոր տարին շատ լավ դիմավորեցինք, երեխեքն էնքան ուրախ էին, անցյալ տարի բլոկադա էր, բան չկար, էս տարի լիություն էր։ Էս քանի օրը մենք ենք գյուղացիներին, գյուղապետին հյուր գնացել, գյուղացիներն են հյուր եկել»,- պատմում է տանտիկինը` Աստղիկը։
Ասում է՝ հարազատներից ով զանգում, ասում է՝ սահմանից փախել, սահմանի բերան եք եկել, բայց իրենք իրենց շատ ապահով են զգում։
© Sputnik / Aram NersesyanՄոնթե Հակոբյան
Монте - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Մոնթե Հակոբյան

Բաբայաններ

29-ամյա Միխայիլ Բաբայանը նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, հիմա շինարարական աշխատանքներով է զբաղվում։ Գոհ է։
© Sputnik / Aram NersesyanԲաբայանների ընտանիքը Չինարիում
Семья Бабаян в селе Чинари - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Բաբայանների ընտանիքը Չինարիում
Մարտունու Կարմիր Շուկայից բռնի տեղահանված Բաբայաններին (5 երեխա) Չինարիում կով են տվել, կովը մի ամսից ձագ կունենա, դրանից հետո երեխաների համար անհրաժեշտ մաքուր կաթնամթերքի հարցն էլ կլուծվի։
Հիմա նրանք հարսանիքի են պատրաստվում ու զույգ աղջիկների ծննդյան օրվան․ հունվարի 31-ին Յանայի ու Դիանայի ծննդյան օրն է, նրանց քեռին՝ Կարենն էլ այդ օրն ամուսնանում է։
Դա Չինարիում արցախցիների առաջին հարսանիքն է։

Մանասյաններ

Կարմիր Շուկայից են նաև Մանասյանները (3 երեխա)։ Թեպետ աշխարհի ամենալավ տեղն իրենց գյուղն ու տունն են համարում, բայց Չինարիում էլ սկսել են հարմարվել։ Մյուս ընտանիքների նման, նրանք էլ նվեր են ստացել և՛ կենցաղային տեխնիկա, և՛ վառելիք, և՛ վառարան, և՛ պարկերով կարտոֆիլ, ալյուր և այլն։
© Sputnik / Aram NersesyanՄանասյանների ընտանիքը Չինարիում
Дом семьи Манасян в селе Чинари - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Մանասյանների ընտանիքը Չինարիում
«Սիրտ չկա, բայց երեխաների համար տունը զարդարել ենք»,- ասում է տանտիկինը` Մարինեն։
© Sputnik / Aram NersesyanՄարինե Մանասյան
Марине Манасян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Մարինե Մանասյան
Հարևանությունից գոհ են, գյուղում շատերի հետ են ընկերացել ու ամանորյա փոխայցելությունների պակաս չի եղել։
© Sputnik / Aram NersesyanԳոռ Մանասյան
Гор - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Գոռ Մանասյան
«Արցախցիներից ոչ մեկը չի եկել, լոխ չինարեցիներից, որովհետև ես էլ չինարեցի եմ»,- ասում է Կարոտը։
© Sputnik / Aram NersesyanԿարոտ Մանասյան
Карот Манасян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Կարոտ Մանասյան
Ասում է` այնքան է գյուղի մասին պատմել, որ այստեղ է տեղափոխվել նաև մորաքրոջ տղայի ընտանիքը։

Գրիգորյաններ

Ստեփանակերտից բռնի տեղահանված Ռոմա և Վարդուհի Գրիգորյանները (2 երեխա) դեռ տունն են կարգի բերում։ Գործը մի քիչ դանդաղ, բայց առաջ է գնում։ Ռոման Արցախում պայմանագրային զինծառայող է եղել, դեռ չգիտի՝ այստեղ ծառայության կանցնի, թե այլ գործ կգտնի. առայժմ պետական աջակցությունից ու գյուղում ստացած օգնությունից բացի այլ եկամուտ չունեն, բայց վստահ են` կամաց-կամաց ոտքի կկանգնեն։
© Sputnik / Aram NersesyanՌոմա Գրիգորյանը որդու հետ
Рома Григорян с сыном Алексом - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Ռոմա Գրիգորյանը որդու հետ
«Այստեղ ընտիր է։ Կով, խոզ, հավ կա, եղանակը տաք է․․․»,- ասում է Ռոման։
© Sputnik / Aram NersesyanՌոմայի դուստրը` Ալվինան
Альвина - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Ռոմայի դուստրը` Ալվինան
Ամանորին Չարենցավանից հարազատներն են եկել, տոնական արցախյան գաթա են թխում միասին։
© Sputnik / Aram NersesyanԳրիգորյանների ընտանիքում արցախյան գաթա են թխում
Семья Григорян в селе Чинари - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Գրիգորյանների ընտանիքում արցախյան գաթա են թխում

Բալայաններ

Բնութունը կանչող է, մարդիկ՝ սրտաբաց, բայց Բալայաններին (3 երեխա) տանջում է ծննդավայրի՝ Ասկերանի շրջանի Ռև գյուղի կարոտը։
© Sputnik / Aram NersesyanԳյուլում Բալայան
Гюлум Балаян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Գյուլում Բալայան
«Հիշողությունը գնալ չի, գիշերը մի երկու ժամ եմ քնում, մտածում եմ․․․ Բայց Նոր տարին լավ էր, հարևաններից շնորհակալ ենք, լոխ եկալ են։ Լավ ենք դիմավորել, խորոված ենք արել խոխեքի համար»,- ասում է տիկին Գյուլումը։
Այս ամիսների ընթացքում սանհանգույցի շինարարությունը գրեթե ավարտել են, գոմը կարգի բերել, այգին մշակել, հիմա էլ պատրաստվում են թոնիր կառուցել, որ տիկին Գյուլումն արցախյան համեղ հաց թխի, վաճառի։

Սարուխանյաններ

Սարուխանյանները (3 երեխա) Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից են։ Տանտիկինը՝ Լիանան, Չինարիի այս տունը նմանեցնում է իրենց գյուղի տանը։ Մնացել է՝ գոմ կառուցեն, կենդանիներ պահեն, ինչպես այնտեղ էին անում։
© Sputnik / Aram NersesyanԼիանա Սարուխանյանը դստեր` Սյուզաննայի հետ
Лианна Саруханян с дочерью Сюзанной - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Լիանա Սարուխանյանը դստեր` Սյուզաննայի հետ
«Տնից հեռու տրամադրություն չկար։ Մեր գյուղը, մեր հողը մեզ ձգում ա»,- ասում է Լիանան։ Եթե Արցախն էլի հայկական լինի, անպայման կվերադառնան...

Բերձորցի Հակոբյաններ

Ի տարբերություն արցախցի նախորդ ընտանիքների՝ Անյուտա Հակոբյանի համար (4 երեխա) 2 տարվա դադարից հետո սա առաջին Նոր տարին էր ապահով տանիքի տակ։ 2022-ի օգոստոսին Բերձորից տեղահանվելուց հետո առաջին անգամ են տոնական սեղան բացել, տոնածառ զարդարել, երեխաների համար նվերներ գնել։
© Sputnik / Aram NersesyanԱնի Հակոբյան
Ани - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Անի Հակոբյան
«Շատ ենք տեղից տեղ արել, Լաչինից հետո Չինարին երկրորդ տուն է դարձել, կայունություն է։ Գիտեմ, որ այստեղ հիմնական եմ, գիշերը հանգիստ քնում, զարթնում եմ, ոչ մեկը չի գալու, ասի՝ դուրս ես գալիս կամ թանկացնում եմ տան վարձը։ Տարի է եղել` ընդհանրապես Նոր տարի չենք արել, սեղանի վրա մի լավ բան չենք ունեցել դնելու, երեխեքի համար նվեր չեմ գնել, իսկ այս տարի արդեն մի քանի տոպրակ եմ առել»,- ասում է ընտանիքի հայրը` Աղասին։
© Sputnik / Aram NersesyanԱնյուտա Հակոբյան
Анюта Акопян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Անյուտա Հակոբյան
Չինարեցի են դարձել, կպել տանն ու հողին։ Ինչպես հարազատ Բերձորում, այնպես էլ Չինարիում արդեն բոլորին ճանաչում են, երեխաները հարմարվել են դպրոցին ու մանկապարտեզին։ Թե՛ իրենց, թե՛ տատիկի համար որոշել են սերտիֆիկատներով տուն գնել ու մշտապես հաստատվել Տավուշում։
© Sputnik / Aram NersesyanՀակոբյանների երեխաները
Дети семьи Акопян - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Հակոբյանների երեխաները
Լրահոս
0