https://arm.sputniknews.ru/20240111/pashinjanin-zekucel-en-tmramijvocneri-aporini-shrjanarutjan-depqeri-atshi-masin-71052145.html
Փաշինյանին զեկուցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի մասին
Փաշինյանին զեկուցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի մասին
Sputnik Արմենիա
Արձանագրվել է նաև համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք։ 11.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-11T15:42+0400
2024-01-11T15:42+0400
2024-01-11T15:42+0400
թմրանյութ
թմրամիջոցներ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/822/49/8224918_0:195:2945:1852_1920x0_80_0_0_6edefc9c7894426f040f97e6acc5e01d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտված դեպքերն աճել են 2,5 անգամ։ Ներքին գործերի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2 354-ով (1 445-3 799), որից 2287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են:Մեկնաբանելով այս ցուցանիշները՝ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերի աճը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ չի կարող չհամաձայնել որ այնուամենայնիվ ապօրինի շրջանառությունը աճել է։Փաշինյանի խոսքով` պարզ է, որ ոստիկանության և քննչական մարմինների գործառույթը այդ դեպքերը բացահայտելն է, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/822/49/8224918_108:0:2837:2047_1920x0_80_0_0_c090ced94644f9273094ba3d08252662.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թմրանյութ, թմրամիջոցներ, ներքին գործերի նախարարություն (նգն)
թմրանյութ, թմրամիջոցներ, ներքին գործերի նախարարություն (նգն)
Փաշինյանին զեկուցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի մասին
Արձանագրվել է նաև համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտված դեպքերն աճել են 2,5 անգամ։ Ներքին գործերի նախարարության
2023թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2 354-ով (1 445-3 799), որից 2287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են:
Արձանագրվել է նաև համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։
Մեկնաբանելով այս ցուցանիշները՝ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերի աճը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ չի կարող չհամաձայնել որ այնուամենայնիվ ապօրինի շրջանառությունը աճել է։
Փաշինյանի խոսքով` պարզ է, որ ոստիկանության և քննչական մարմինների գործառույթը այդ դեպքերը բացահայտելն է, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: